Ջոն Էվանսի ետ կանչելը կարող է վատ անդրադառնալ հայ-ամերիկյան հարաբերությունների վրա

PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի ետ կանչման պատմությունը կարող է վատ անդրադառնալ հայ-ամերիկյան հարաբերությունների վրա: Այդ մասին Երեւանում հայտարարել է «Հայ դատի» գրասենյակի ղեկավար, ՀՅԴ Բյուրոյի արտաքին քաղաքականության հարցերի գծով պատասխանատու Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, բանն այն է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը մինչ այժմ չի կարողանում հստակ բացատրել, թե ինչու է ետ կանչում Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ղեկավարին: Միեւնույն ժամանակ Կիրո Մանոյանը ձեռնպահ մնաց դեսպան Էվանսին ետ կանչելու իրական պատճառի վերաբերյալ գնահատականներից;

Նշենք, որ Ջոն Էվանսին ետ կանչելու պատճառի հիմնական վարկածը նրա հայտարարությունն է Հայոց ցեղասպանության մասին:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---