Կիպրոսը տուժում է ԵՄ-ՌԴ փոխադարձ պատժամիջոցներից![]() 23 փետրվարի 2015 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության պատժամիջոցները Ռուսաստանի դեմ և Մոսկվայի պատասխան միջոցները մեծապես վնասել են Կիպրոսի տնտեսությանը, հայտարարել է Sputnik-ին տված հարցազրույցում Կիպրոսի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Նիկոս Խրիստոդուլիդիսը, գրում է տնտեսական տեղեկատվության «Փրայմ» գործակալությունը: Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները վատթարացան Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով: Նախորդ տարվա հուլիսին ԵՄ-ն ու ԱՄՆ-ն առանձին ֆիզիկական անձանց և ընկերությունների դեմ ուղղված կետային պատժամիջոցներից անցան ՌԴ տնտեսության ամբողջ ոլորտների դեմ միջոցներին: Ի պատասխան Ռուսաստանը սահմանափակեց սննդամթերքի ներկրումը պատժամիջոցներ սահմանած երկրներից՝ ԱՄՆ-ից, ԵՄ-ից, Կանադայից, Ավստրալիայից և Նորվեգիայից: «Պատժամիջոցներն ու Ռուսաստանի պատասխան միջոցները մեծապես ազդել են Կիպրոսի տնտեսության վրա: Դա տեղի ունեցավ Ռուսաստանի հետ մեր կապերի և Կիպրոսի ֆինանսական ու տնտեսական մեծ կախվածության պատճառով ոչ միայն ծառայությունների, զբոսաշրության ու ներդրումների ոլորտներում, այլ նաև պաշտպանական»,-ասել է Խրիստոդուլիդիսը: Կիպրոսի պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Նիկոսիան նախկինի պես հավատարիմ է այն դիրքորոշմանը, որ «Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն անարդյուանվետ են որպես ուկրաինական ճգնաժամի հաղթահարման միջոց«: «Մենք միանշանակ կողմ ենք «նորմանդական քառյակի» և ԵԱՀԿ շփման խմբի այն մեթոդներին, որոնք որպես ճգնաժամի հանգուցալուծման մոտեցում առաջարկում են իմաստավորված երկխոսությունը»,-ասել է նա: Խրիստոդուլիդիսը հույս է հայտնել, որ «շուտով Ռուսաստանի և Եվրամիության միջև նախկին ծավալով կվերականգնվեն ռազմավարական փոխշահավետ հարաբերությունները»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |