Շվեդ իրավագետ. Հայերի հետ կատարվածը ցեղասպանություն էր, ոչ թե տեղահանում24 փետրվարի 2015 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 19-ին «Շվեդիայի ռադիոյով» հեռարձակվեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցազրույց հայտնի միջազգային իրավագետ Օվե Բրինգի հետ, հայտնում է ArmenianGenocide100.org-ը: Պրոֆեսոր Բրինգը ներկայացրել է Ցեղասպանության տարիներին Օսմանյան Թուրքիայում տիրող իրավիճակը՝ ընդգծելով, որ երկրի կառավարությունն ուներ կայսրության տարածքում ապրող հայ և այլ քրիստոնյա փոքրամասնությունների միաձուլման խնդիր, ինչը իրականացվեց բնաջնջման ճանապարհով՝ օգտվելով Առաջին Աշխարհամարտի պայմաններում ստեղծված անկանոն իրավիճակից։ Ներկայացվեց Ցեղասպանության ընթացքը, ընդգծելով դրա փուլային բնույթը՝ ինչի արդյունքում նախ ձերբակալվեցին և սպանվեցին հայ մտավորականության ներկայացուցիչները, որից հետո տեղահանվեցին և գաղթի ճանապարհին բնաջնջվեցին բնակչության մյուս հատվածը՝ հիմնականում կանայք, երեխաներ և մեծահասակներ։ Համեմատականներ անցկացնելով այլ ցեղասպանությունների հետ՝ պրոֆեսոր Բրինգը նշեց, որ փուլային բնույթ են կրել նաև Հոլոքոստը, Կամբոջայում տեղի ունեցած ցեղասպանությունը և այլ զանգվածային բնաջնջումներ։ Միջազգային իրավունքի մասնագետն առանձնահատուկ կերպով նշեց, որ այն ինչ կատարվեց հայերի հետ Օսմանյան կայսրությունում, Ցեղասպանություն էր, այլ ոչ թե ուղղակի տեղահանում, քանի որ տեղահանումը ենթադրում է մարդկանց խմբի վերաբնակեցման կազմակերպում, նախապես անհրաժեշտ պայմանների ստեղծում և բնակավայրերի պատրաստում։ Շարունակելով իր խոսքը՝ պրոֆեսորը նշեց, որ հակառակ դրան հրամայված էր գաղթի ճանապարհին սպանել ինչքան հնարավոր է շատ հայ։ Պրոֆեսոր Բրինգը անդրադարձավ նաև Ցեղասպանության գործում երկրի քուրդ բնակչության ակտիվ մասնակցությանը՝ նշելով, որ ներկայումս Թուրքիայում ապրող շատ քրդեր չեն թաքցնում, որ իրենք ապրում են հայերի տներում և օգտվում են հայերի գույքից։ Ավարտելով իր խոսքը պրոֆեսոր Բրինգը նշեց, որ տարբեր հաշվարկներով ցեղասպանության տարիներին սպանվել է 1-1․5 մլն մարդ, կան 1916թ-ին հրապարակված տվյալներ մոտ 900 հազար սպանվածի վերաբերյալ, ինչպես նաև բազմաթիվ վկայություններ, և Ցեղասպանության արդյունքում է, որ ներկայումս հայերը սփռված են ամբողջ աշխարհով մեկ։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի Նա նշել է, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է Ալիև․ ԵՄ 3 երկիր սառը պատերազմ է հայտարարել Ադրբեջանի դեմ Նա քննադատել է ԵՄ–ին, գովել Հունգարիային Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը |