Արցախի պատասխանը Պետդեպին. Ադրբեջանցի դիվերսանտների արտահանձնման հարցը վաղուց փակ է![]() 24 փետրվարի 2015 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը «տարօրինակ» բառով է որակել ԱՄՆ Պետքարտուղարության կոչը՝ ադրբեջանցի դիվերսանտներին վերադարձնելու մասին: Tert.am-ի հետ զրույցում Բաբայանն ասել է, որ ադրբեջանցի դիվերսանտներին վերադարձնելը հնարավոր չէ: «Չեմ կարծում, դա հնարավոր չէ, մենք արդեն մեր դիրքորոշումը հայտնել ենք»,-ասել է նա: «Նույն Ադրբեջանը, որ հերոսացնում է Սաֆարովին, բայց չգիտես ինչու որևէ նման կոչ չի եղել, իսկ հիմա ադրբեջանական լոբբին անընդհատ ինչ-որ փորձեր է անում: Կարծում եմ՝ հարցը փակված է: Վաղուց փակված է: Մեր կողմից եղել է մարդասիրական մեծ դրսևորում և տեղի է ունեցել ժողովրդավարական երկրին վայել, բաց, թափանցիկ դատավարություն»,-ասել է Դավիթ Բաբայանը: Միացյալ Նահանգների պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Փսակին փետրվարի 23-ին լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով ադրբեջանցի դիվերսանտներին Բաքվին հանձնելու վերաբերյալ Վիկտորիա Նուլանդի հայտարարության մասին հարցին, ասել է. «Դեսպան Ուորլիքի և այլոց միջոցով մենք նախկինում ևս կողմ ենք արտահայտվել երկու բանտարկյալին Ադրբեջանի կառավարությանը հանձնելուն։ Նուլանդը ևս կոչ է արել համապատասխան իշխանություններին վերադարձնել բանտարկյալներին։ Անցյալում կողմերը հինականում ունեցել են բանտարկյալներին որպես մարդասիրական ժեստ վերադարձնելու պրակտիկա, և ինչպես ցույց է տվել փորձը, նման քայլերը թուլացնում են լարվածությունն ու կողմերի միջև վստահություն ստեղծում։ Սա այն է, ինչի մասին խոսել է Վիկտորիա Նուլանդը»: Երևանում Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորյա Նուլանդն, անդրադառնալով Բաքվում իր հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղում գտնվող ադրբեջանցի դիվերսանտները պետք է հանձնվեն Ադրբեջանին, հայտարարել էր, որ «նրանց գործածը, անշուշտ, սոսկալի հանցագործություն է, բայց կոչ ենք անում պատկան մարմիներին կատարել մարդասիրական ժեստ»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |