«Գազպրոմը» զգուշացնում է. Երկու օրից կարող է ամբողջությամբ դադարեցվել գազի առաքումն Ուկրաինա24 փետրվարի 2015 - 15:06 AMT PanARMENIAN.Net - «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը զգուշացրել է Կիևին, որ արդեն երկու օրից կարող է ամբողջությամբ դադարեցվել գազի առաքումն Ուկրաինա ժամանակին մարտ ամսվա կանխավճարը չմուծելու պատճառով, հայտնում է «Ինտերֆաքսը»: «Ուկրաինան ժամանակին չի կատարել նախնական մուծումը»,-ասել է Միլլերը՝ պարզաբանելով, որ այժմ վճարված է միայն 219 մլն խմ գազի համար: «Նաֆտոգազից» «Գազպրոմի» հաշվեհամարին գումարի փոխանցման համար երկու օր է պահանջվում: Ուստի գազի առաքումն Ուկրաինա 114 մլն խմ ծավալով արդեն երկու օրից կհանգեցնի գազի առաքման դադարեցմանը: Ըստ «Գազպրոմի» ղեկավարի, նման իրավիճակը լուրջ ռիսկեր է ստեղծում դեպի Եվրոպա գազի տարհանման համար: Փետրվարի առաջին շաբաթում «Նավթոգազը» Ռուսաստանից ներկրել է մոտ 20 մլն խմ գազ: Փետրվարի կեսին ներկրման ծավալն աճել է մինչև 30 մլն խմ, իսկ հանգստյան օրերին հատել է 46 մլն խմ նիշը: Փետրվարի 23-ին «Նավթոգազը» մեղադրեց «Գազպրոմին» գազի առաքման հայտը չբավարարելու և 2014-ի հոկտեմբերի 30-ին Բրյուսելում եռակողմ բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու մեջ: Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրահանձնաժողովը 5-ամսյա բանակցությունների արդյունքում 2014-ի հոկտեմբերին պարտավորեցնող արձանագրություն են ստորագրել մինչև 2015-ի մարտի ավարտն Ուկրաինային գազի առաքումների պայմանների վերաբերյալ: Փաստաթուղթը ուրվագծում է այն շրջանակները, որոնք կապահովեն ռուսական ագզի առաքումն այն ծավալով, որն անհրաժեշտ է ձմռան ամիսներին Ուկրաինայի ներքին պահանջարկը բավարարելու համար: Բանակցությունների արդյունքում ռուսական գազի գինն Ուկրաինայի համար 2014-ի վերջին եռամսյակում հաստատվեց $378 մեկ հազար խմ դիմաց: 2015-ի առաջին եռամսյակում այն կկազմի 365 դոլար: Գինը ձևավորվելու է ըստ պայմանագրի գործող բանաձևի, հաշվի առնելով 100 դոլարի զեղչը ՌԴ կառավարության կողմից մաքսատուրքից հրաժարվելուց հետո: Այժմ ընկերությունը սպասում է Ստոկհոլմի վերաքննիչ դատարանի որոշմանը, որը քննարկում է ընկերությունների պատասխան հայցերը: Հայցով պահանջվում էր ռուսական կողմից գանձել գազի համար վճարված հավելավճարը: Ըստ ուկրաինական «Նավթոգազի», այդ գումարը հասնում է 6 մլրդ դոլարի: «Գազպրոմը» պահանջում է ուկրաինական գործակալությունից վճարել գազի դիմաց կուտակված 4,5 մլրդ դոլար պարտքը: «Կոմերսանտ» թերթը իր աղբյուրների վրա հղումով հայտնել է, որ «Գազպրոմը» հրաժարվել է ամբողջ ծավալով բավարարել հայտը՝ թույլ չտալու համար Ուկրաինային արագ սպառել կանխավճարով ստացած գազն ու ձգձգել Դոնբասի մատակարարման շրջանը զրոյից ցածր ջերմաստիճանի պայմաններում: Ըստ պարբերականի, Կիևը փորձել է կրճատել այդ շրջանն ու նվազագույնի հասցնել արդեն փոխանցված կանխավճարից միջոցների օգտագործման ռիսկերը: Սակայն «Գազպրոմն» այժմ բավարարել է պաշտոնական հայտի մոտ կեսը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյան․ Բագրատ սրբազանն օրենքով իրավունք չունի դառնալ վարչապետ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Փաստաբանները գործադուլ են անում՝ բողոքելով հարկերի բարձրացման դեմ Ըստ նրանց, փոփոխությունների ընդունման դեպքում ծառայությունների մոտ 38%-ով թանկացում կլինի ԱԺ–ում 1 րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հիշատակը Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն Կիրանցում չափագրական աշխատանքներ են տարվում Կիրանցում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապրհային դեպարտամենտի պետը |