ԵՏՄ Մաքսային օրենսգիրքն ուժի մեջ կմտնի 2016-ի կեսին![]() 24 փետրվարի 2015 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) Մաքսային օրենսգիրքն ուժի մեջ կմտնի 2016-ի կեսին, հայտարարել է ՌԴ ԴՄԾ մաքսային վարչության պետ Վյաչեսլավ Գոլոսկոկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Այս պահին Մաքսային օրենսգիրքն արդեն պատրաստ է, այն գտնվում է ներպետական համաձայնեցման փուլում: Հուսով ենք, որ բոլոր ընթացակարգերի ավարտից հետո, օրենսգիրքն ուժի մեջ կմտնի 2016-ի կեսին»,-ասել է պաշտոնյան: Նա նշել է, որ Հայաստանը որպես Մաքսային միության նոր անդամ և Ղրղզստանը, որը մտադիր է անդամակցել միությանը, «արդեն չեն կարողանա ազդեցություն ունենալ փաստաթղթի վրա»: «Հայաստանն ու Ղրղզստանը միանում են արդեն գործող օրենսդրությանը և չեն կարող շտկումներ կատարել: Փաստաթուղթը մշակել են ՄՄ անդամներ Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը»,-ասել է Գոլոսկոկովը: Ըստ նրա, փաստաթղթում նոր մոտեցումներ կան մաքսային վերահսկողությանը: Օրինակ, նախատեսված է անցում մաքսային հայտարարագրերի ներկայացման էլեկտրոնային եղանակի: «Այդպես տեղի կունենա հայտարարագրերի ավտոմատ գրանցում, իսկ դեռևս շրջաններից շատերում դա ձեռքով է արվում և մոտ 2 ժամ է զբաղեցնում: Էլեկտրոնային գրանցումը 5 վայրկյան է պահանջում: Նոր օրենսգրքի ընդունմամբ մենք պետք է լիովին անցնենք էլեկտրոնային գրանցման: Գործընթացի ավտոմատացման շնորհիվ մաքսային հայտարարագրերի ստուգման համար կպահանջվի ոչ ավելի, քան 10 րոպե»,-ասել է ԴՄԾ մաքսային վարչության պետը: Հայաստանը 2015թ. հունվարի 2-ից դարձել է Եվրասիական տնտեսական միության անդամ: Գործընթացին նախապատրաստվելու համար դեռևս անցած տարեվերջին ընդունվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ: Արտահանման դեպքում պահպանվել են ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառման և ակցիզային հարկից ազատման մոտեցումները: ԵՏՄ անդամ երկրներ ապրանքների արտահանման և այդ երկրներից ապրանքների ներմուծման համար մաքսային ձևակերպումներ չեն կատարվում: Հաշվի առնելով Միության հետ ՀՀ ընդհանուր սահմանի բացակայությունը` ապրանքները ձևակերպվում են միայն «Տարանցում» մաքսային ընթացակարգով և տեղափոխվում նույնականացման միջոցների կիրառմամբ: ԵՏՄ անդամ երկրներ ապրանքների արտահանման և ներմուծման համար մաքսատուրքեր չեն հաշվարկվում և չեն գանձվում: ![]() ![]() Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման գործընթացը Հոկտեմբերի 10-ին Մինսկում ընթացող Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |