«Բորսայի լավագույն անդամ 2014» մրցանակաբաշխությանն Ամերիաբանկն արժանացել է 4 մրցանակի![]() 24 փետրվարի 2015 - 15:13 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 20-ին տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան հայտարարել է «Բորսայի լավագույն անդամ 2014» մրցանակաբաշխության հաղթողներին: Ներկայացված 12 անվանակարգից 4-ում Ամերիաբանկը ճանաչվել է հաղթող: Բանկը հաղթող է ճանաչվել «Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում» և նոր սահմանված «Բորսայի լավագույն անդամ ռեպո և սվոպ գործառնությունների» անվանակարգերում: Իսկ դեպոզիտար գործունեության մասով Ամերիաբանկը դարձել է Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատոր-պահառու օտարերկրյա արժեթղթերի շուկայում: Մրցանակաբաշխության ժամանակ առաջին անգամ ներկայացվել է նաև անհատական խրախուսման «Լավագույն գործընկեր առևտրի մասնակից» նոր անվանակարգը, որի հաղթողը որոշվել է գաղտնի քվեարկության արդյունքում: Այս անվանակարգում հաղթող է ճանաչվել Ամերիաբանկի Գլխավոր դիլեր Արզուման Դալլաքյանը: Հինգերորդ տարին անընդմեջ կազմակերպվող «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի լավագույն անդամ» մրցանակաբաշխությունը ներկայացնում է բորսայում և դեպոզիտարիայում ակտիվ ներգրավվածություն ունեցող և Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանը նպաստող ընկերություններին: «Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |