Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհուրդը կգլխավորի Սերժ Սարգսյանը

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) տասներորդ արտահերթ համագումարում փոփոխություններ կատարվեցին կուսակցության կանոնադրության եւ կանոնակարգի մեջ: Վերականգնվեց կուսակցության Խորհրդի նախագահի պաշտոնը, որը հանդիսանում է նաեւ նախագահի առաջին տեղակալը եւ լիազորված է անել պաշտոնական հայտարարություններ: Նման հայտարարություններ են լիազորված անել նաեւ ՀՀԿ նախագահի տեղակալները: Հանրապետական կուսակցության խորհուրդը կգլխավորի ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, որը վերջերս դարձավ ՀՀԿ անդամ: Խորհուրդը կազմված է 70 հոգուց, որոնք ըստ նոր կանոնակարգի պետք է նիստ գումարեն ամիսը մեկ անգամ:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---