ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարևորում է երիտասարդների ստեղծագործ ներուժի բացահայտումը. Ամփոփվել է «Այբ» -ի հետ համագործակցությունը25 փետրվարի 2015 - 14:52 AMT PanARMENIAN.Net - «Այբ»-ի ռոբոտիկայի թիմը միջազգային հարթակում շարունակում է պատվով ներկայացնել մեր երկիրը: Այդ նվաճումներին իր գործընկերությամբ աջակցում է ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: «Այբ» դպրոցի աշակերտների ստեղծած` ֆուտբոլ խաղացող ռոբոտները 2014 թվականին հաջողությամբ են ներկայացվել Սոչիում կայացած ռոբոտիկայի աշխարհի օլիմպիադային: Ռոբոտիկայի լաբորատորիայում ներկայացվել են այս և մյուս` գծին հետևող և հրշեջ ռոբոտները, անօդաչու թռչող սարքերն ու ներկա պահին «Այբ»-ի աշակերտների ուշադրության կենտրոնում գտնվող մյուս նախագծերը: «Հայաստանում շատ ոլորտների արագ զարգացմանը խոչընդոտում է անհրաժեշտ գիտելիքի, փորձի և ենթակառուցվածքի բացակայությունը։ Ռոբոտիկայի ոլորտը, սակայն, գտնվում է բուռն զարգացման այնպիսի շրջանում, երբ սիրողական խմբերը հաճախ հասնում են ավելի հետաքրքիր արդյունքների, քան փորձառու գիտական հաստատությունները»,-նշել է «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը: «ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարևոր է համարում երիտասարդների ստեղծագործ ներուժի բացահայտումն ու դրա հետագա զարգացումը: Մենք այնտեղ ենք, որտեղ կա այդ հնարավորությունը: Հաճելի է տեսնել, որ ռոբոտաշինությամբ զբաղվող երիտասարդների ջանքերը հաջողությամբ են պսակվում»,- ընդգծել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Այբ» դպրոցի ռոբոտիկայի լաբորատորիան բացվել է 2013 թվականին` ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսական աջակցությամբ: Լաբորատորիայի գործունեության ընթացքում աշակերտներն իրենց մտահղացումները կյանքի են կոչել համակարգչային գիտության, էլեկտրատեխնիկայի և մեքենաշինության ոլորտներում, ակտիվորեն մասնակցել են հանրապետական և միջազգային մրցույթներում ու արձանագրել են նշանակալի ձեռքբերումներ: Մասնավորապես` 2012 թվականին «ArmRobotics» բաց մրցույթին «Այբ» դպրոցը ներկայացնող երեք թիմերից երկուսը գրավել են 1-ին և 2-րդ տեղերը՝ գծին հետևող ռոբոտներով, իսկ 2014 թվականին, նույն մրցույթում` «Այբ»-ի ռոբոտիկայի թիմը գրավել է պատվավոր առաջին տեղը: 2013 թվականին Թրինիթի քոլեջի (Կոնեկտիկուտ, ԱՄՆ) «Հրշեջ ռոբոտ» միջազգային մրցույթում, աշխարհի 7 երկիր ներկայացնող 130 թիմի մեջ, «Այբ» դպրոցինը լավագույնն է ճանաչվել իր «AybStorm» ռոբոտով՝ էլեկտրոնիկայի տեսական լուծումների համար: «Այբ»-ն իր երկու թիմով պատվով է ներկայացել նաև 2014 թ.-ին Սոչիում կայացած ռոբոտիկայի աշխարհի օլիմպիադային: Արձանագրվել են նաև այլ նվաճումներ: Դպրոցի թիմն այժմ էլ մասնակցում է մրցութային և ոչ մրցութային մի շարք նախագծերում. 2016 թ.-ի Թրինիթի քոլեջի «Հրշեջ ռոբոտ» միջազգային մրցույթին մասնակցելու համար թիմը մրցութային ռոբոտ է պատրաստում: Աշխատանքներ են տարվում նաև անօդաչու թռչող նոր սարքի ստեղծման ուղղությամբ: Ամռանն անօդաչու թռչող սարքերով ցուցադրություն է նախատեսվում նաև Արցախում: Փորձի փոխանակման, հետազոտությունների և խորհրդատվության համար, - դպրոցի ռոբոտիկայի լաբորատորիայից օգտվել են նաև «Այբ»-ի հետ համագործակցող այլ դպրոցների ուսուցիչներ և ռոբոտիկայի թիմերի պատասխանատուներ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |