«Տնտեսական մոդելավորում և իրագործելիություն» ծրագիր՝ ուղղված փոքր այգեգործության զարգացմանը![]() 26 փետրվարի 2015 - 10:51 AMT PanARMENIAN.Net - Ամերիա կառավարման խորհրդատվական ծառայությունը մեկնարկել է «Տնտեսական մոդելավորում և իրագործելիություն» ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ Կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի «Գյուղական կարողությունների ստեղծման» ծրագրի շրջանակներում: «Տնտեսական մոդելավորում և իրագործելիություն» ծրագրի նպատակն է նպաստել գյուղական աղքատության նվազմանը` մասնավորապես պտղի և ընկուզապտուղների կայուն արտադրությունը խթանելու միջոցով: Ծրագրի շրջանակում նախատեսվում է ընտրել Հայաստանում աճող և եկամտաբերության մեծ ներուժ ունեցող մոտ 7 պտղի և ընկուզեղենի տեսականի և մշակել դրանց արտադրության խթանմանն ուղղված համապատասխան վարկային պրոդուկտ: Թիրախավորված վարկային պրոդուկտը հնարավորություն կտա գյուղական մանրածավալ արտադրող ֆերմերներին նպաստավոր պայմաններով անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ստանալ ծրագրին մասնակցող ֆինանսական կազմակերպությունների կողմից: «Մրգերի արտադրությամբ զբաղվում են Հայաստանի գրեթե բոլոր գյուղատնտեսական գոտիներում, այն մեծ մասնաբաժին ունի նաև հանրապետությունից արտահանվող մթերքի շարքում: Կարելի է փաստել, որ թե տեղական, թե միջազգային շուկայում մրգերի և ընկուզեղենի չբավարարված հզոր պահանջարկ կա: Նախագիծը կարող է էապես նպաստել գյուղական տնտեսության զարգացմանը և, ինչու ոչ, Հայաստանում ավելացնել մրցունակ և կայուն ֆերմերային տնտեսությունների քանակը»,- նշել է Ամերիա կառավարման խորհրդատվական ծառայության ավագ խորհդատու Արման Փորսուղյանը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2010-ից ի վեր, ըստ ՀՆԱ-ում և դրա աճում ունեցած մասնաբաժնի, ՀՀ տնտեսության առաջատար ճյուղը գյուղատնտեսությունն է, որն ապահովում է աշխատատեղերի 45 տոկոսը: Միևնույն ժամանակ Հայաստանում գոյություն ունեցող ֆերմերային տնտեսությունների մոտ 70 տոկոսը փոքր է (միջինում 1,3 հա հողատարածք): Հենց այս թիրախային խմբին է միտված «Տնտեսական մոդելավորում և իրագործելիություն» ծրագիրը, որը նախատեսված է մասնավորապես Հայաստանի համեմատաբար բարձրադիր գոտիներում ապրող գյուղացիների համար, ովքեր տնօրինում են մինչև 3հա հողատարածք: «Տնտեսական մոդելավորում և իրագործելիություն» ծրագիրը նախատեսվում է ավարտել 2015թ. մայիս ամսին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |