Հրադադարի ռեժիմի պահպանման համար միայն քաղաքական կամք է պահանջվում24 հուլիսի 2006 - 14:38 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ Պաշտպանության բանակի եւ Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծում հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ առաջարկը, որն արվեց ԵԱՀԿ Մսնսկի խմբի համանախագահներ` Ռուսաստանի եւ Շվեդիայի կողմից, ստորագրեցին Հայաստանի պաշտպանության նախարար Սարգսյանը, Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատար Ս.Բաբայանը եւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Մ.Մամեդովը: Այն ուժի մեջ մտավ 1995թ. փետրվարի 6-ին: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը, համաձայնագիրն իմպրովիզացիայի արդյունք չէր: «Նրա մեխանիզմը կետ առ կետ քննարկվել էր հակամարտության կողմերի առաջին դեմքերի հետ, երբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այցելել էին Բաքու, Երեւան եւ Ստեփանակերտ, եւ միայն դրանից հետո փետրվարի 3-ին փաստաթուղթն առաջարկվեց ստորագրության համար: Կողմերի պատրաստակամության մասին է վկայում նաեւ այն փաստը, որ բոլոր երեք ստորագրությունները դրվեցին հաջորդ իսկ օրը: Եվս մեկ օր անց, ինչպես նախատեսվում էր, կայացավ կառավարական կապի հեռախոսների փոխանակում, որոնցով, ինչպես նաեւ բաց ֆաքսերով ռազմական գերատեսչությունները պետք է կանոնավոր կապ պահպանեին միմյանց հետ միջադեպեր առաջանալու ժամանակ»,-նշել է ռուս դիվանագետը: Վ.Կազիմիրովն ընդգծեց, որ չի կարելի պնդել, թե այս համաձայնագիրը կփրկեր բոլոր միջադեպերից: «Սակայն ուղիղ շփումները հակամարտող կողմերի զինվորականների միջեւ թույլ էին տալիս մեղմել իրավիճակը, արագ համապատասխան միջոցներ ձեռնարկել տեղերում, ներգրավել միջնորդներին, խուսափել միջադեպերի օգտագործումից քարոզչության մեջ: Դա կատարելու համար չէր պահանջվում ոչինչ, քաղաքական կամքից բացի»,-ասել է նա: Նշենք, որ ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ առաջարկները Վլադիմիր Կազիմիրովն ուղղել էր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Հեյդար Ալիեւին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին 1995 թվականի փետրվարի 3-ին: Կողմերի համաձայնությունն այդ առաջարկի վերաբերյալ ստացվել է 1995 թվականի փետրվարի 4-ին բոլոր հակամարտող կողմերի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներից: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |