Հ.Սիլվանյան. Վրաստանում կենցաղային մակարդակով ծայրահեղականությունը հայերի հանդեպ չափազանց հազվադեպ է24 հուլիսի 2006 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը պատրաստ է աջակցել եւ աջակցում է բոլոր նախաձեռնություններին, որոնք ուղղված են Վրաստանի հայաբնակ Ջավախքի բնակչության կենսամակարդակի բարձրացմանը եւ նրա մշակութային զարգացմանը, հայկական «Նովոե վրեմյա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչյա Սիլվանյանը: Նրա խոսքերով, Հայաստանի եւ Վրաստանի համագործակցության ձեւերը Ջավախքի խնդրի հետ կապված հարցում, քննարկվում են պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հանդիպումներում, իսկ տարածաշրջանի գծով վրացական կառավարության մի շարք նպատակային ծրագրերը նախատեսում են հայկական կողմի աջակցությունը: Նա հիշեցրեց, որ Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը տնտեսական համագործակցության հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի վերջերս Բաթումում տեղի ունեցած 5-րդ նիստում, մեկ անգամ եւս հաստատեց Հայաստանի պատրաստակամությունն աջակցելու Ջավախքի ենթակառուցվածքների վերականգնման ծրագրերի իրագործմանը: «Հայաստանը կարող է ամեն կերպ նպաստել նրան, որ օպտիմալ որոշում գտնվի, որը կնպաստի իրավիճակի կայունացմանը տարածաշրջանում եւ ձեռնատու կլինի ինչպես Վրաստանի քաղաքական ղեկավարությանն, այնպես էլ Ջավախքի հայկական հասարակական եւ այլ կազմակերպություններին»,-ընդգծել է Հրաչյա Սիլվանյանը: Միեւնույն ժամանակ նա հայտարարել է, որ «կտրականապես դեմ է «հակահայկական տրամդրություններ» արտահայտությանը Վրաստանի համատեքստում»: Վրաստանում կենցաղային մակարդակով ծայրահեղականությունը հայերի հանդեպ չափազանց հազվադեպ է, առավել եւս նրանց կոմպակտ բնակության վայրերում: Բնական է, որ, ինչպես եւ յուրաքանչյուր երկրում, Վրաստանում եւս կան ազգայնականներ եւ ազգայնամոլ քաղաքական գործիչներ, սակայն նրանց թիվը փոքր է, իսկ նրանց քաղաքական ընտրության անհեռանկարությունը բազմազգ Վրաստանի պայմաններում ակնհայտ է»,-նշել է հայ դիվանագետը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Երևանում մեկնարկում են Գինու օրերը Փառատոնի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է Ալիև․ Առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է Ըստ նրա, երբ Բաքուն բարձրացնում է այդ հարցը, չի նշանակում, որ միջամտում է Հայաստանի ներքին գործերին Ալիև․ Առաջարկել ենք Երևանին միասին դիմել ԵԱՀԿ՝ լուծարելու Մինսկի խումբը «Մենք փաստացի թույլ չենք տա, որ այն գործի, բայց այն պետք է նաև դե–յուրե չեղարկվի»,–ասել է նա Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն |