ԱՄՆ 43-րդ նահանգը՝ Հարավային Դակոտան, ճանաչել է Հայոց ցեղասպանությունը![]() 27 փետրվարի 2015 - 11:14 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Հարավային Դակոտա նահանգի Ներկայացուցիչների պալատը փետրվարի 26-ին ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Բանաձևին կողմ է քվեարկել 51 պատգամավոր, դեմ է եղել 17-ը: Ընդունված փաստաթուղթը դատապարտում է Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը և ողջոնում է այս թեմայի ուսումնասիրությունը Հարավային Դակոտայի դպրոցներում: Հայոց ցեղասպանությունից բացի այս բանաձևը վերաբերում է նաև հույների և ասորիների ցեղասպանություններին: Բանաձևը կոչ է անում ԱՄՆ նախագահ Օբամային և ԱՄՆ Կոնգրեսին հետևողական լինել ու պաշտոնապես ճանաչել հայերի, հույների և ասորիների դեմ իրենց պատմական հայրենիքում՝ Անատոլիայում գործած վայրագությունների փաստը: Բարաք Օբաման, լինելով սենատոր և նախագահության թեկնածու, խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հենց որ հաստատվի Սպիտակ տանը: Նախագահ ընտրվելուց հետո նա դրժեց իր խոստումը, որի համար քննադատության ենթարկվեց համայն հայության ու մասնավորապես ԱՄՆ հայ համայնքի կողմից: Իր նախագահության ընթացքում նա ամեն տարի ապրիլի 24-ին հանդես է գալիս ուղերձով և ամեն անգամ դիվանագիտորեն շրջանցում է ցեղասպանություն եզրույթը՝ սահմանափակվելով հայերեն Մեծ եղեռն արտահայտությամբ: Ավելին՝ 2013-ի մայիսին Օբամայի վարչակազմը դիմել էր գերագուն դատարան՝ խնդրելով չքննել 9-րդ շրջանի բողոքարկիչ դատարանի Կալիֆորնիայի օրենքում կատարված փոփոխությունները չեղյալ հայտարարելու մասին 2012-ի որոշումը, որով նախատեսվում էր երկարացնել հայցերի ներկայացման ժամկետը Ցեղասպանության տարիներին կյանքի ապահովագրության փոխհատուցումների վճարումների վերաբերյալ: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |