Նավթի գինն աճում է դեպի Եվրոպա գազի առաքման հնարավոր խափանումների պատճառով27 փետրվարի 2015 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Նավթի համաշխարհային գներն աճում են դեպի Եվրոպա գազի առաքումների հնարավոր խափանումների մտավախությունների պատճառով, դրան նպաստում է նաև Statoil կառամատույցի փակումը Հյուսիսային ծովում: Այդ են վկայում սակարկությունների արդյունքները, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Մոսկվայի ժամանակով 6:55-ի տվյալներով Brent տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսներն աճել են 1,32 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի համար 60, 84 դոլարի: WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսներն աճել են 1,45 տոկոսով՝ հասնելով 48,87 դոլարի մեկ բարելի համար: Նորվեգական նավթագազային Statoil ASA խումբը հայտնել է Հյուսիսային ծովում իր Statfjord C կառամատույցի փակման մասին: Ինչպես հայտնում է տեղի Stavanger Aftenblad թերթը, ընկերության ներկայացուցիչները ճագ են հայտնաբերել ծովային հիմքի ջահի աշտարակում: «Սև ոսկու» գների աճին են նպաստում նաև ներդրողների մտավախությունները դեպի Եվրոպա ռուսական գազի առաքումների հնարավոր խափանումների վերաբերյալ: Փետրվարի 26-ին ՌԴ նախագահ Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը գազ չի առաքի Ուկրաինա առանց կանխավճարի, որ 3-4 օրվա գազ է մնացել և այդ իրավիճակը սպառնում է դեպի Եվրոպա տարանցմանը: Նա նաև հույս հայտնեց, որ գործը ծայրահեղ միջոցների չի հասնի: Ավելի ուշ, Մոսկվայի ժամանակով 21:00-ին ամերիկյան նավթագազային Baker Hughes ընկերությունը տվյալներ կհայտնի ԱՄՆ-ում հորատման սարքերի ընդհանուր քանակի մասին: Անցած շաբաթվա վերջում դրանց քանակը նվազել էր 3,5 տոկոսով՝ հասնելով 1,310 հազարի: Հորատման սարքերի քանակը կրճատվել է 26 տոկոսով կամ 461 միավորով: Ինչպես նշել է «Ռոյթերսը», ընթացիկ շաբաթվա վերջում հորատման սարքերի քանակը, հավանաբար, կրկին կկրճատվի: 2014-ի ամռան սկզբից նավթի գները նվազել են 50 տոկոսով: Չնայած դրան ՕՊԵԿ շատ երկրներ հայտարարում են, որ մտադիր չեն կրճատել արդյունահանման ծավալները: 2014-ի նոյեմբերի 27-ին Վիեննայում տեղի ունեցավ ՕՊԵԿ հերթական գագաթնաժողովը, որի ժամանակ քննարկվեց նաև նավթի արդյունահանման քվոտաների նվազեցման հարցը: Գործող քվոտան օրական մոտ 30 մլն բարել է: Կազմակերպության որոշ անդամներ՝ Վենեսուելան կամ Իրանը, ինչպես նաև դիտորդի կարգավիճակ ունեցող Ռուսաստանը, փորձեցին պնդել, որ արդյունահանումը նվազեցվի՝ գների աճին նպաստելու համար: Արաբական երկրներն ավելի վաղ հայտարարել էին, թե մտադիր չեն նվազեցնել արդյունահանումը՝ Սաուդյան Արաբիան հայտարարել էր, որ պատրաստ է մեկ բարելի դիմաց 80 դոլար գնին երկու տարվա ընթացքում: Իսկ Քուվեյթը հայտարարել էր, որ պատրաստ է հանդուրժել նույնիսկ 76-77 դոլարը մեկ բարելի դիմաց: Գնանկման վրա ազդում է, մասնավորապես, ԱՄՆ-ում թերթաքարային նավթի արդյունահանման ծավալների աճն ու սպառման նվազումը: Գնանկումը ձեռնատու է արաբական երկրներին՝ նվազում է այլընտրանքային ամերիկյան թերթաքարային նավթի շահութաբերությունը, նոր-նոր պատժամիջոցներից ձերբազատվող Իրանի եկամուտներն են պակասում: Ավելի վաղ հայտարարվել էր, որ մեկ բարելի գնի նվազումը մեկ դոլարով կրճատում է Ռուսաստանի եկամուտը եկու միլիարդ դոլարից: Եվրոպան, հակառակը, գնանկումից շահում է: Եթե ցածր գները պահպանվեն, ԵՄ-ն մինչև 25 մլրդ դոլար կտնտեսի արդեն այս տարի, ներկրումը տարեսկզբից կազմել է 475 դոլար: Եթե նավթի գինը մեկ բարելի դիմաց շարունակի 80 դոլարի շեմից ցածր մնալ նաև 2015-ին, նավթի ներկրումը ԵՄ կնվազի մինչև 425 մլրդ դոլար տարեկան կտրվածքով: Դա 80 մլրդ քիչ է եվրոպական նավթային ներկրումից 2013-ին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |