ԱՄՆ կոնգրեսականը դատապարտել է հայերի ջարդերն Ադրբեջանում և Բաքվի շարունակվող ագրեսիան![]() 27 փետրվարի 2015 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի կոնգրեսական Ջուդի Չուն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում իր ելույթի ժամանակ անդրադարձել է հայերի ջարդերին Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում՝ դատապարտելով Ադրբեջանի շարունակվող ագրեսիան, հայտնում է Asbarez-ը: «27 տարի առաջ, երբ Խորհրդային միության սահմանները տարալուծվում էին, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը միավորվեց` հանդես գալով սեփական ապագայի և Ադրբեջանից ավելի մեծ անկախություն ձեռք բերելու կոչերով: Ինքնորոշման և անկախության ուղղությամբ իրականացվող այս խաղաղ շարժմանն հաջորդեցին կանխամտածված և կառավարության կողմից հովանավորված հարձակումները,-նշել է Չուն: Հաջորդ երկու տարիներին Արցախի հայ ժողովուրդը դաժան և ռասիստական ջարդերի թիրախ դարձավ, որը նրանց կրկին հիշեցրեց Հայոց ցեղասպանության տխուր օրերը: Հարյուրավոր մարդիկ սպանվեցին, հազարավորները տեղահան արվեցին, արդյունքում հայերը մինչ օրս զգում են Սումգայիթի, Բաքվի ու Կիրովաբադի դաժան դեպքերի սարսափը»,- նշել է կոնգրեսականը: Անդրադառնալով 1991 թ. դեկտեմբերի 10-ին ԼՂՀ-ում տեղի ունեցած հանրաքվեին և 1994թ-ին կնքված զինադադարին, նշել է, որ առ այսօր ԼՂ ժողովուրդը ստիպված է ապրել Ադրբեջանի կողմից զինադադարի մշտական խախտման պայմաններում: «Մենք ցանկանում ենք ԼՂ հակամարտության հարցում խաղաղ կարգավորում և հույս ունեք, որ այս ժողովուրդը ազատ կլինի իր սեփական ապագան որոշելու հարցում»,-եզրափակել է ԱՄՆ կոնգրեսականը:, հայտնում է Panorama.am-ը: ![]() ![]() Բաքվում հայերի ջարդեր Ադրբեջանական ԽՍՀ մայրաքաղաք Բաքվում հայերի ջարդերը սկսվեցին 1990 թ. հունվարի 13-ին եւ շարունակվեցին 7 օր: Ջարդերի ընթացքում կոտորվեցին 300 հայ, սակայն մինչ օրս զոհերի ստույգ թիվը ճշտված չէ: Բաքվում տեղի ունեցածը, ինչպես հաստատել է Human Rights Watch զեկուցող Ռոբերտ Քուշները, տարերային աղետ չէր, այն կազմակերպված էր, դա է ապացուցում այն, որ ջարդարարներն ունեցել են իրենց զոհերի ցուցակներն ու նրանց հասցեները: Հայերի ջարդերը Սումգայիթում 1988 թ. փետրվարի 26-29-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայ ազգաբնակչության ջարդերը խորհրդային իշխանության նորագույն պատմության մեջ էթնիկ բռնության առաջին դրսեւորումն էր: Սումգայիթի ջարդերը շարուակվեցին երեք օր եւ ուղեկցվում էին զանգվածային բռնություններով, կողոպուտով եւ սպանություններով: Սումգայիթի իրադարձությունները ազդակ էին Ադրբեջանում նոր Հայոց ցեղասպանության համար: Այդ ալիքի զոհերը դարձան Կիրովաբադի, Ղազախի, Խանլարի, Դաշկեսանի, Մինգեչաուրի, Բաքվի եւ Ադրբեջանի այլ քաղաքների ու գյուղերի հայ ազգաբնակչությունը: Դրա հետեւանքով սկիզբ առավ Ադրբեջանից հայ փախստականների հոսքը դեպի Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |