Տիգրան Թորոսյանն առաջարկել է ԵՄ լիարժեք ներկայացուցչություն ունենալ Հայաստանում25 հուլիսի 2006 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 24-ին Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պետեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Արժեւորելով Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների բարձր մակարդակը` Տ. Թորոսյանն ընդգծեց համագործակցությունն ավելի խորացնելու անհրաժեշտությունը: Նա նշեց, որ եվրոպական կառույցների հետ համագործակցության հանձնաժողովի ստեղծումը ՀՀ նախագահի ղեկավարությամբ Հայաստանի կողմից եւս մեկ քայլ է, որ հաստատում է եվրոպական ինտեգրումն արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքը դասելը: Հայ խոսնակն առաջարկեց ԵՄ լիարժեք ներկայացուցչություն ունենալ Հայաստանում, որը հնարավորություն կտա փոխհարաբերություններին առնչվող հարցերն ավելի ակտիվ ու օպերատիվ լուծել:Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցչի առաջարկով` Տիգրան Թորոսյանն անդրադարձավ Ընտրական օրենսգրքի նախագծին եւ 2007-ի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստմանը: Նշվեց, որ խորհրդարանի քաղաքական ուժերի հետ Վենետիկի հանձնաժողովի չորս տասնյակ առաջարկությունների քննարկման արդյունքում հաջողվել է տարաձայնություններ առաջացրած դիտողությունների թիվը 15-ից հասցնել 6-7-ի, ինչը թույլ է տալիս հուսալ, որ օգոստոսի վերջին Վենետիկի հանձնաժողովի փորձագետների մասնակցությամբ քննարկումների ժամանակ վերջնական տեսքի կբերվի Ընտրական օրենսգիրքը` լիովին համապատասխանեցվելով եվրոպական չափանիշներին: Ընտրությունները ազատ, արդար ու ժողովրդավարական չափանիշներով անցկացնելու համար ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը կարեւորեց հատկապես բարենպաստ մթնոլորտի ստեղծումն իշխանական ու ընդդիմադիր քաղաքական ուժերի միջեւ: Պետեր Սեմնեբին նշեց, որ Եվրամիություն-Հայաստան փոխհարաբերությունների ամուր հող է ստեղծված, որը որոշում է փոխհարաբերությունների որակն ու հեռանկարները: Ժողովրդավարական ինստիտուտների զարգացման շրջագծում պարոն Թորոսյանը նշեց, որ սահմանադրական փոփոխությունների ազդեցություններից է նաեւ քաղաքական ուժերի համախմբումը կուսակցությունների մեջ, որ հնարավորություն կտա ավելի կանխատեսելի ու միջազգային չափանիշներին բավարարող ընտրություններ կազմակերպել: Պարոն Սեմնեբիի հարցին ի պատասխան` Աժ նախագահը նշեց, որ եվրոպական հանրության աջակցությունը կարող է արտահայտվել երկու կերպ` նախ բարենպաստ մթնոլորտի ստեղծման գործընթացը կարեւորելով, ապա դիտորդական առաքելության իրականացմամբ, երբ փորձ չի արվի կրկնակի ստանդարտներ կիրառել եւ ընտրությունների գնահատականը հարմարեցնել Ադրբեջանի ընտրությունների գնահատականին: Հանդիպման ընթացքում քննարկվեց նաեւ անհատական գործողությունների ծրագրի հաստատման հարցը. պարոն Սեմնեբին նշեց, որ Բրյուսելում լավ տեղյակ են Եվրամիության հետ հարաբերություններին Հայաստանի լուրջ վերաբերմունքին եւ մի քանի ճշգրտումներից հետո ծրագիրը կհաստատվի: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |