Վաղ թե ուշ Լեռնային Ղարաբաղն անպայման մասնակցելու է բանակցություններին25 հուլիսի 2006 - 14:51 AMT PanARMENIAN.Net - «Ես չեմ կարծում, որ միջնորդները նոր առաջարկներ ունեն, սակայն, ամեն դեպքում, ամերիկացի համանախագահի այցը լավ հնարավորություն է հանդիսանում, որպեսզի մենք մեր դիրքորոշումը ներկայացնենք եւ' ՄԵթյու Բրայազային, եւ' մյուս համանախագահներին»: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը` մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Մեթյու Բրայազայի առաջիկա այցելությունը տարածաշրջան, այդ թվում եւ Ստեփանակերտ: Միեւնույն ժամանակ, Արկադի Ղուկասյանը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը անհրաժեշտ է ոչ միայն ԼՂՀ-ին, այլեւ կարգավորման գործընթացին ընդհանրապես: «Վաղ թե ուշ Լեռնային Ղարաբաղն անպայման մասնակցելու է գործընթացին, քանի որ առանց ԼՂՀ ժողովրդի կարծիքը հաշվի առնելու հարցի կարգավորումն անհնարին է: Ե՞րբ դա կլինի... Ես չեմ կարծում, որ Ադրբեջանն այսօր պատրաստ է բանակցելու Լեռնային Ղարաբաղի հետ: Ադրբեջանը խուսափում է մեզ հետ բանակցելուց, քանի որ նրա դիրքորոշումը կառուցողական չէ»,- ասել է նախագահը: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ երկրորդ հանրքվեն անցկացնելու վերաբերյալ հարցին պատասխանելով` Արկադի Ղուկասյանը նշեց, որ Լեռնային Ղարբաղում արդեն հանրաքվե անցկացվել է եւ դրա արդյունքները պարզ են բոլորի համար: «Եթե այսօր երաշխիքներ լինեին, որ միջազգային հանրությունը ճանաչի վաղվա հանրաքվեն, ապա մենք կմտածեինք դրա շուրջ»,- ասել է ԼՂՀ նախագահը, հայտնում է Regnum-ը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |