ANCA-ն հուսով է, որ Մասաչուսեցի դատարանը կմերժի թուրքական լոբբիի հայցը

PanARMENIAN.Net - Մասաչուսեց նահանգի գերագույն դատավոր Մարկ Վոլֆը հրապարակել է թուրք-ամերիկյան ասոցիացիայի (ATAA) հայցի լսումների ամսաթիվը. ասոցիացիան նահանգի ժողով է ներկայացրել Հայոց ցեղասպանությունը հերքող նյութեր: Լսումները նշանակվել են սեպտեմբերի 18-ին, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը (ANCA): Հայցը ուղղված էր երկու ուսուցիչների եւ ուսանողների դեմ, ովքեր դասավանդում, եւ համապատասխանաբար ուսանում էին Հայոց ցեղասպանության պատմությունը:



«Մենք ուրախ ենք, որ դատարանը լսումներ է նշանակել եւ կարծում ենք, որ այն կմերժի հայցը: Հայցի հեղինակներն ակտիվորեն աջակցվում են Անկարային Հայոց ցեղասպանության հերքման հարցում, դրանով վնասում են ճշմարտությանը, հանդուրժողոկանությանն ու ցեղասպանության կանխարգելման աճող համաշխարհային շարժմանը»,- նշել է Մասաչուսեցում ANCA-ի ներկայացուցիչ Շարիստան Արդալյանը:



ANCA-ն նաեւ հայտնում է, որ հայցը ներկայացնելուց հետո նահանգի դատախազը հայցը մերժելու խնդրագիր է ներկայացրել: Հայցի մերժումը պաշտպանել են Իրավունքի եւ սոցիալական ակցիաների հրեական դաշինքը, Գունավորների ազգային ասոցիացիան, Իրլանդական իմիգրացիոն կենտրոնը, որոնք նշել են, որ ATAA-ի կողմից ներկայացված փաստաթղթերը, որոնք հերքում են ցեղասպանությունը, ըստ էության հաստատում են, որ 1915 թվականի ողբերգությունը հենց «ցեղասպանություն» է եղել:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---