ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ Է ԱՐՎԵԼ ԵԱՀԿ ԱՆԴԱՄ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԲԱՑԵԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ 9 դեկտեմբերի 2002 - 18:49 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Բրյուս Ջորջն առաջարկել է ԵԱՀԿ տեղեկատվական գրասենյակներ բացել այդ կազմակերպության անդամ բոլոր 55 երկրներում: Նախօրեին հանդես գալով Պորտոյում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում` նա հիմնավորել է այդ կենտրոնների ստեղծումը քաղաքական գործիչներին եւ քաղաքացիներին համաեվրոպական գործընթացներին իրազեկ դարձնելու, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության ընդլայնման գործընթացին աջակցելու անհրաժեշտությամբ: Նրա խոսքերով, այդ առաջարկությունը քննարկումների թեմա կդառնա ԵԱՀԿ ԽՎ 2003 թվականի հուլիսին կայանալիք տարեկան նստաշրջանում:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |