Սահակաշվիլի. Կիևին զենք մատակարարելու ԱՄՆ որոշումը 99 տոկոսով պատրաստ է![]() 2 մարտի 2015 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Կիևին պաշտպանական զենք մատակարարելու ԱՄՆ որոշումը 99 տոկոսով պատրաստ է, գրում է ՌԲԿ-Ուկրաինան «5 ալիքի» եթերում Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի նախագահի արտահաստիքային խորհրդական Միխայիլ Սահակաշվիլիի վրա հղումով: «Ամերիկան ժողովրդավարական երկիր է, ուստի շատ կարևոր էր, որ հրապարակավ Կոնգրեսում և Սենատում հնչեր, և կհնչի եկող շաբաթ, Ուկրաինային զենք մատակարարելու բարձրաձայն պահանջը: Դա հնչում է հիմա ԱՄՆ բոլոր ԶԼՄ-ներում: Երբ նախագահ Պորոշենկոն ասաց այդ մասին Կոնգրեսում նախորդ տարվա սեպտեմբերին իր հաղթական ելույթում, շատերի համար դա անսպասելի էր և շատերը լսել չէին ուզում դրա մասին: Այժմ, որոշումը պատրաստ է 99 տոկոսով: Երբ կլինի վերջին, ամենակարևոր տոկոսը, ես չգիտեմ, հուսով եմ՝ առաջիկայում, քանի որ Ուկրաինան շատ քիչ ժամանակ ունի»,-հայտարարել է Սահակաշվիլին: Ըստ նրա, եթե Ուկրաինան պաշտպանական զենք ստանա, դա «հզոր ազդակ կլինի հազարավոր ու հազարավոր մարդկային կյանքեր փրկելու համար»: «Պետք է կասեցնել ռուսական ագրեսիան, մենք բոլորս գիտենք, որ Պուտինը կփորձի հիմա ոչ միայն Մարիուպոլը գրավել, այլ նաև ամբողջ հարավային մասը, հետո կփորձի տապալել Կիևի կառավարությունը: Ուկրաինական պետությունը պետք է պաշտպանվի ու պաշտպանի իր անվտանգությունը»,-ասել է Վրաստանի նախկին նախագահը: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարեց, որ առաջիկա օրերին նախագահ Օբաման որոշում կկայացնի Ուկրաինային զենքի մատակարարման վերաբերյալ: Լոնդոն այցի ժամանակ Քերին հայտարարեց, որ ԱՄՆ և նրա եվրոպական դաշնակիցների միջև «լուրջ մրցակցություն» կա, թե ինչ նոր պատժամիջոցներ է պետք կիրառել Ռուսաստանի դեմ և երբ: Մասնավորապես, ըստ նրա, Օբաման քննարկում է Ուկրաինա զենքի առաքումներ սկսելու կամ ՌԴ դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը Դոնբասում հրադադարը խախտելու համար: Փետրվարի սկզբին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին իր արտահաստիքային օգնական նշանակելու մասին: Մեկ այլ հրամանագրով նա նշանակվել է Ուկրաինայի նախագահին կից Բարեփոխումների միջազգային խորհրդատվական խորհրդի նախագահ: Խորհրդի հիմնական խնդիրը լինելու է Ուկրաինայում բարեփոխումների վերաբերյալ առաջարկների ու խորհուրդների ներկայացումը լավագույն միջազգային փորձի հիման վրա: «Միխայիլը Ուկրաինայի ներկայացուցիչը կլինի արտերկրում և միաժամանակ միջազգային հանրության ներկայացուցիչն Ուկրաինայում: Մենք վստահ ենք, որ հենց նա կկարողանա երկկողմ հաղորդակցություն հաստատել Ուկրաինայի և աշխարհի միջև բարեփոխումների հարցում՝ ներգրավելով լավագույն միջազգային փորձն ու ըստ արժանավույնս ներկայացնելով մեր աշխատանքն արտերկրում»,-ասել է Պորոշենկոն: Ենթադրվում էր, որ Սահակաշվիլին որպես Ուկրաինայի նախագահի արտահաստիքային խորհրդական կզբաղվի Ուկրաինա զենքի մատակարարման հարցերով Արևմուտքի երկրներից: Այդ մասին նա պատմել է ուկրաինական «Եսպրեսո. TV»-ի եթերում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: «Հիմա ամենակարևորը զենքով Ուկրաինային օգնելն է: Առաջիկա օրերին ես համակարգելու եմ այդ գործընթացը: Ես որևէ կոնկրետ գերատեսչության աշխատակից չեմ, ես ազատ քաղաքական գործիչ եմ»,-ասել է Սահակաշվիլին: Զինված հակամարտությունն Ուկրաինայի արևելքում շարունակվում է 2014-ի ապրիլից, որպես Կիևի Մայդանի, Յանուկովիչի պաշտոնանկության ու Ղրիմը ՌԴ-ին միանալու հետևանք: Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ուժերը, վերցնելով իշխանությունը տարածաշրջանում, պահանջում էին ավելի լայն լիազորություններ կամ անկախություն, որին Կիևը պատասխանեց մարտական գործողություններով ու ապստամբությունը ուժով ճնշելու փորձով: Մարտերի արդյունքում կենտրոնական իշխանությունը կորցրեց վերահսկողությունը Դոնեցկի և Լուգանսկի շրջանների մի մասում, զոհվեց մոտ 4 հազար մարդ, փախստական դարձավ մոտ 800 հազարը: Օրերս «նորմանդական քառյակի» ձևաչափով Մինսկում կայացած բանակցություններում հաջողվեց պայմանավորվել հրադադարի մասին Դոնբասի հակամարտության գոտում փետրվարի 15-ի կեսգիշերից, ծանր սպառազինությունը հետ քաշելու, ինչպես նաև իրավիճակի երկարաժամկետ քաղաքական կարգավորմանն ուղղված միջոցների մասին: Բանակցություններին մասնակցել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |