Օբամա. Իրանի միջուկային ծրագիրը պետք է սառեցնել առնվազն 10 տարով![]() 3 մարտի 2015 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջնական համաձայնագրի կնքումը հնարավոր է, եթե Իրանը սառեցնի այն առնվազն 10 տարով: Այդ մասին մարտի 2-ին Reuters-ին է հայտարարել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Ըստ ԱՄՆ նախագահի, Իրանը պետք է պահպանի իր ծրագիրն այն վիճակում, որն առկա է, առաջիկա մի քանի տարիներին՝ «երկնիշ թվով», որպեսզի հնարավոր լինի համոզվել, որ երկիրը միջուկային զենք չունի, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: «Եթե մենք ունենանք այդ ժամանակը, և հնարավորություն ստանանք սա ստուգելու, հարկ չի լինի այլ քայլեր ձեռնարկել, որոնք կհամոզեին մեզ, որ Իրանը միջուկային զենք չունի»,-հայտարարել է Օբաման: Հարցազրույցում Օբաման նաև կասկած է հայտնել վերջնական համաձայնության գալու համար անհրաժեշտ պայմաններն ընդունելու Իրանի պատրաստակամության վերաբերյալ: Ըստ ԱՄՆ նախագահի, զիջումների գնալու Իրանի համաձայնությունը միջուկային ծրագիրը վերահսկելու լավագույն միջոցը կլինի և ԱՄՆ-ն ու Իսրայելը ռազմական գործողությունների դիմելու կարիք չեն ունենա: Օբաման նշել է նաև, որ իր դիրքորոշումն այդ հարցում տարբերվում է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի դիրքորոշումից: Ավելի վաղ Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը հայտարարեց, որ Սպիտակ տունը հուսով է, որ Իսրայելի վարչապետ Նեթանյահուի ելույթը ԱՄՆ Կոնգրեսում չի խանգարի Իրանի հետ բանակցություններին: Իսրայելի վարչապետը բացահայտ քննադատության արժանացավ ԱՄՆ վարչակազմի կողմից, որը հայտարարեց խախտումների մասին: Նեթանյահուն հոռետեսորեն է տրամադրված Իրանից միջուկային ծրագրի խաղաղ բնույթի մասին երաշխիքներ ստանալու հարցում: Նա ԱՄՆ իր այցն անվանեց պատմական առաքելություն, որը կոչված է խանգարելու Իրանի հետ միջուկային գործարքին: Սպիտակ տունը կարծում է, որ միջազգային «վեցյակի» բանակցությունները Թեհրանի հետ պետք է շարունակել, նշում է ՌԻԱ Նովոստին: 2013-ին Իրանն ու միջնորդների վեցյակը պայմանավորվեցին Թեհրանի դեմ սահմանված մի շարք պատժամիջոցներ չեղյալ հայտարարելու մասին: Փոխարենն Իրանի իշխանությունները համաձայնվեցին ավելի բաց քաղաքականություն վարել միջուկային ծրագրի հարցում: ԱՄՆ և մյուս երկրների պատժամիջոցները զգալի վնաս հասցրեցին երկրի տնտեսությանը: Պատժամիջոցները հանելուց հետո Թեհրանը զգալիորեն ավելացրեց նավթի առաքումները: Մեկ տարի անց համաձայնագիր դեռ մշակված չէր, գոյություն ունի միայն «գործողությունների միջանկյալ պլան»: Կողմերը երկարացրել են բանակցությունները մինչև 2015-ի հունիսի վերջ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |