Հայ երիտասարդները խափանել են ադրբեջանցիների քարոզչական միջոցառումը Փարիզում 3 մարտի 2015 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի ադրբեջանցիների ասոցիացիան (TEAS) փորձել է 1992 թ. Աղդամի իրադարձություններին նվիրված քարոզչական միջոցառում անցկացնել Փարիզի 7-րդ շրջանի «Հայարտուն» թատրոնի շենքում: Ադրբեջանական միջոցառման սակավաթիվ հյուրերի հետ, այնտեղ են եղել նաև «Նազարբեկ» հայ երիտասարդական կազմակերպության անդամները, որոնք բողոք են հայտնել Ադրբեջանի կողմից պատմությունը խեղաթյուրելու դեմ, հայտնում է Panorama.am-ը: Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչները նաև իրազեկել են ներկաներին մարդու իրավունքների ու խոսքի ազատության խախտումների մասին Ադրբեջանում ձերբակալված իրավապաշտպանների օրինակով: Հավաքվածները վանկարկել են՝ «Ֆրանսիան չի վաճառվում», ֆլաերներ են բաժանել ողբերգության իրական հանգամանքների մասին: «Նազարբեկը» նաև հանդիպում էր կազմակերպել Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի հետ, որի ընթացքում ոգեկոչվեց 1988թ. Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը: Խոջալու գյուղն ադրբեջանական հենակետերից մեկն էր Լեռնային Ղարաբաղի կենտրոնում, որտեղից, ըստ Human Rights Watch-ի, ամիսներ շարունակ հրետակոծվել է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտը: Անկանոն հարվածների ու դիպուկահարների կրակոցներից հարյուրավոր քաղաքացիներ են սպանվել կամ հաշմվել: Քանդվել են բնակելի տներ, հիվանդանոցներ, ու օրինական ռազմական թիրախներ չհանդիսացող այլ շինություններ, իսկ տեղի բնակչությունը ենթարկվել է ահաբեկչության: Այդպիսով, ադրբեջանական կողմի կրակակետի ոչնչացումը կյանքի գին ուներ Լեռնային Ղարաբաղի բնակչության համար: Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը մեղադրեց իր քաղաքական ընդդիմախոսներին Խոջալուի սպանությունների համար: Նա հարցազրույց տվեց, որտեղ հայտարարեց, որ «…հայերն այնուամենայնիվ միջանցք էին թողել, որով մարդիկ կարող էին փախչել: Ուրեմն ինչո՞ւ պետք է նրանք կրակեին: Այն փաստը, որ Խոջալուի բնակիչները դարձան Ադրբեջանում ներքաղաքական դաժան պայքարի զոհերը, հաստատել է նաև Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահ Կարաևը, նրա հետնորդ Մամեդովը, ադրբեջանցի իրավապաշտպան Յունուսովն ու այլոք: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և ԱՄՆ մաքսային մարմինները կգործակցեն Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրումը մեծապես կնպաստի մաքսային իրավախախտումների հայտնաբերմանը Սաուդյան Արաբիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Դեսպանի նստավայրը Թբիլիսին է Մեքենաների կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման արգելքը 6 ամսով կերկարաձգվի Դա պայմանավորված է ՀՀ-ում շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացումով Օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճած մարզիկներն ամսական 1 մլն դրամ նպաստ կստանան Ծրագիրը կշարունակվի մինչև Օլիմպիական խաղերի ավարտը |