ՀԱՊԿ ներկայացուցիչները Մոսկվայում զինաթափման և սպառազինության վերահսկողության հարցեր են քննարկել![]() 3 մարտի 2015 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Մարտի 2-ին Մոսկվայում անցկացվել են զինաթափման, չտարածման և սպառազինության վերահսկողության հարցերին նվիրված ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչների ծրագրավորված խորհրդատվությունները` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Արա Բադալյանի գլխավորությամբ, հայտնում է «Նովոստի Արմենիան»: Խորհրդատվություններին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները։ «Մտքերի կառուցողական փոխանակում է տեղի ունեցել զինաթափման օրակարգի կարևորագույն հիմնախնդիրների շուրջ։ Կարևորագույն հարցերից մեկը կապված էր միջուկային զենքի չտարածման գործողությունների վերանայմանը և Միջուկային զենքի չտարածմանը նվիրված միջազգային համաժողովներում, այդ թվում նաև ՄԱԳԱՏԷ–ի հարթակում, գործողությունների համակարգմանը նախատեսվող Պայմանագրի ամփոփիչ խորհրդաժողովի հետ։ Քննարկվել են նաև այլ միջազգային համաժողովներում անդամ երկրների գործողությունների համակարգմանը և փոխգործակցությանը վերաբերող հարցեր»,–ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։ Ըստ նրա, ընդգծվել է զինաթափման, չտարածման և սպառազինման վերահսկողությանը միջազգային ջանքերում ՀԱՊԿ անդամ պետությունների նպատակային ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը։ Արձանագրվել է զինաթափման հարցերին նվիրված միջազգային համաժողովներում անդամ պետությունների առավել սերտ գործակցության և արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը։ Մասնակիցները նշել են նմանատիպ խորհրդատվությունների օգտակարությունը և արտահայտվել են ի օգուտ զինաթափման, չտարածման և սպառազինման վերահսկողության հարցերում ՀԱՊԿ անդամ պետությունների գործողությունների հետագա համակարգման օգտին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |