Երևանը գլխավորում է մարտի 8-ին այցելությունների համար մատչելի քաղաքների ցանկը![]() 3 մարտի 2015 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Մարտի 8-ին առանց մեծ ծախսերի ուղևորությունների համար նախընտրելի քաղաքների վարկանիշը գլխավորում է Երևանը օրը 34 եվրո բյուջեով: Օրական 7 000 ռուբլի կամ 100 եվրո բյուջեն չգերազանցող քաղաքների վարկանիշի առաջին տասնյակում են մեկ մարդու հաշվարկով 10 000 ռուբլի (140 եվրո) ճանապարհածախսով քաղաքները: Երկուսի համար ուղևորության բյուջեն հաշվարկելիս հաշվի է առնվել գիշերակացը մատչելի գնով հյուրանոցում մարտի 8 և 9-ին, ճաշը սրճարանում կամ ռեստորանում, այցելությունը տեսարժան վայր: Առաջին տեղը վարկանիշում զբաղեցնում է Երևանը մեկ օրվա համար 34 եվրո բյուջեով: Ինչպես գրում են հեղինակները. «Եզակի մշակութային կենտրոնում և հյուրընկալ այս քաղաքում կարելի է հայտնվել տոնական մթնոլորտում մեկ օրվա համար վճարելով ընդամենը 34 եվրո: Քաղաքի գլխավոր տեսարժան վայրն է համարվում «Էրեբունի» թանգարանը, որը գտնվում է Արին-բերդ բլրի ստորոտում: Հենց այդ վայրում է մ. թ. ա782 թավականին հայտնաբերվել ուրարտական Էրեբունի ամրոցը: Թանգարանի մոտ 1,5 հազար ցուցանմուշները կպատմեն այդ վայրերի զարմանալի պատմության մասին: Երևանը միաժամանակ հինավուրց ու երիտասարդ, ժամանակակից քաղաք է»: Երևանին են հաջորդում Սերբիայի Նովի Սադը, որը հեղինակներն անվանում են «սերբական Աթենք»: Բյուջեն այստեղ ուղևորվելու համար 41 եվրո է մեկ օրվա համար: «Նովի Սադը հարուստ է թանգարաններով, պատկերասրահներով ու ճարտարապետության հուշարձաններով»,-գրում է պորտալը: Վարկանիշի երրորդ տեղում է Վիտեբսկը Բելառուսում: Հանգստի բյուջեն 42 եվրո է օրական: Դիտարժան վայրը Վիտեբսկի ռատուշան է: Այնտեղ պաբերաբար անցկացվում են թեմատիկ ու ստեղծագործական երեկոներ, կազմակերպվում են ցուցահանդեսներ ու այլ միջոցառումներ: Չորրորդ տեղում մակեդոնական Բիտոլան է՝ 43 եվրո օրական: 3 եվրոյով ավելի թանկ է ճամփորդությունը ռումինական Կոնստանցա: Կոնստանցան ռումինական սևծովյան տարածաշրջանի մայրաքաղաքն է: Բնության գրկում հանգստանալուց բացի, կարելի է այցելել Ազգային պատմության և հնագիտության թանգարան: Հանգստանալու համար համեստ բյուջեով քաղաքների 20-ը կազմվել է ինքնուրույն զբոսաշրջիկների արձագանքների հիման վրա: Իսկ ամենաթանկ քաղաքների թվում են գերմանական Համբուրգը՝ 73 եվրո օրական, ֆիննական Տուրկուն՝ 91 եվրո, բելգիական Անտվերպենը՝ 94 եվրո: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |