Ա-320-ը կործանվել է օդանավի հրամանատարի մեղքով, պնդում են փորձագետները

PanARMENIAN.Net - Հայկական Ա-3320 օդանավի կործանման պատճառը եղել են օդանավի հրամանատարի ոչ համարժեք գործողությունները: Ինչպես հաղորդում է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, նման եզրակացության են հանգել Միջպետական ավիացիոն կոմիտեն (ՄԱԿ) հայկական ինքնաթիռի կործանման պատճառները հետազոտելուց հետո: Հետաքննության արդյունքում պարզ է դարձել, որ ինքնաթիռը, վայրէջքի ինքնավար գործընթացը իրականացնելիս, գտնվել է վայրէջքային ուրվանկարի ճիշտ վայրիջման գծի վրա, երբ կարգավարի ցուցումով, ինչը պայմանավորված էր վայրէջքային թռիչքուղու օդերեւութաբանական մինիմումից ցածր ամպամածության ստորին սահմանի իջեցումով, մոտ 340 մ բարձրության վրա, անձնակազմը դադարացրել է իջեցումը եւ սկսել է աջ շրջապտույտը, բարձրության հավաքումով:



Հրամանատարի նման ոչ համարժեք գործողությունների դեպքում, բացակայել է նաեւ երկրորդ օդաչուի կողմից անհրաժեշտ հսկողությունը իջեցման պարամետրերի նկատմամբ (ուղղաձիգ թեքվածություն, բարձրություն, ուղղաձիգ արագություն) : Ինքնաթիռի շարժիչների եւ համակարգերի խափանում չի եղել, օդանավի ավիավառելիքի քանակը բավարար է եղել թռիչքի բարեհաջող ավարտի համար, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:



Նշենք, որ հունիսի 17-ին Միջպետական ավիացոին կոմիտեն ավարտել էր Ա-320-ի պարամետրային ինքնագրիչի գրանցումների վերծանումը, ինչպես նաեւ օբյեկտիվ վերահսկման բորտային եւ ցամաքային միջոցների սինքրոնիզացման աշխատանքները:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---