Լիբանանից Հայաստան է տարահանվել 529 մարդ

PanARMENIAN.Net - Հուլիսի 26-ի դրությամբ Լիբանանից Հայաստան է տարահանվել 529 մարդ, որոնցից մոտավորապես կեսը Հայաստանի քաղաքացիներ են: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքերով, ընդհանուր առմամբ Հալեպից Երեւան կատարվել է «Արմավիաի» չորս չվերթ: «Թել Ավիվից եղել է մեկ չվերթ, որի մասին մենք արդեն հաղորդել ենք: Այդ չվերթով Երեւան է ժամանել 54 հոգի: Ներկայուսմ Իսրայելում Հայաստանի քաղաքացիներից կամ այնտեղ բնակվող հայերից դիմումներ չեն ստացվել»,-նշել է Կարապետյանը:



Նշենք, որ Լիբանանի հայ համայնքը կազմում է մոտ 120 հազար մարդ, որոնց մեծ մասը բնակվում է Բեյրութում:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---