ԵԱՀԿ ԽԱՂԱՂԱՐԱՐ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՉԱՐԱՇԱՀԵԼՈՒ ԲԱՔՎԻ ՋԱՆՔԵՐԸ ՏԱՊԱԼՎԵԼ ԵՆ 9 դեկտեմբերի 2002 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Մենք շատ գոհ ենք Պորտոյում ավարտված ԵԱՀԿ անդամ-երկրների ԱԳՆ ղեկավարների երկօրյա գագաթնաժողովի արդյունքներից: Այդպիսի կարծիք է հայտնել համաժողովի ավարտից հետո Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, ընդունվել են մի շարք շատ կարեւոր փաստաթղթեր` հատկապես բանաձեւերը ահաբեկչության դեմ պայքարի, մարդկանց առեւտրի ու մաքսանենգության վերաբերյալ: Նախարարը գոհունակություն է հայտնել նաեւ Հայաստանին ուղղակիորեն առնչվող խնդիրների քննարկումների արդյունքներով, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի հարցի: «Ադրբեջանի` ԵԱՀԿ գործընթացը չարաշահելու բազմամյա ջանքերը տապալվեցին` նրանց չհաջողվեց իրականացնել գործընթացը պատանդելու ռազմավարությունը»,- ասել է Վարդան Օսկանյանը: ՀՀ ԱԳՆ ղեկավարը Պորտոյում հանդիպումներ է ունեցել Ռումինիայի, Լիտվայի ու Հարավսլավիայի իր գործընկերների հետ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |