Եվրամիությունն ու ԱՄՆ-ն քննարկում են ՌԴ դեմ նոր պատժամիջոցների հարցը![]() 5 մարտի 2015 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունն ու ԱՄՆ-ն քննարկում են ՌԴ դեմ ըստ ոլորտների նոր պատժամիջոցների հարցը Մինսկի պայմանավորվածությունների հետագա խախտումների համար: «Պատժամիջոցների մշակմամբ զբաղվող մեր թիմն այս շաբաթ գտնվում է Եվրոպայում»,-հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գծով օգնական Վիկտորյա Նուլանդը, ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսում, հայտնում է ՌԲԿ-ն: Ըստ Նուլանդի, ԱՄՆ ու ԵՄ ներկայացուցիչները քննարկում են Ռուսաստանի դեմ ոլորտային պատժամիջոցների հարցը Մինսկի համաձայնությունների շարունակական խախտման պայմաններում, հայտնում է Reuters-ը: «Ինչպես ասել է ԱՄՆ նախագահը, մենք դատելու ենք Ռուսաստանի մասին նրա արարքներով, ոչ թե խոսքերով»,-ասել է Նուլանդը, հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքը: Ըստ նրա, ԱՄՆ-ն արդեն խորհրդակցություններ է սկսել Եվրամիության հետ հետագա պատժամիջոցների վերաբերյալ: Դրանք կարող են ընդունվել, «եթե Ռուսաստանը շարունակի բորբոքել կրակը Ուկրաինայի արևելքում և այլ մասերում, չպահպանի Մինսկի համաձայնությունները կամ նոր տարածքներ գրավի, ինչպես դա եղավ Դեբալցևոյի դեպքում», փոխանցում է Նուլանդի խոսքը ՌԲԿ-ն: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրամանագիր ստորագրեց, որով մեկ տարով երկարացրեց ՌԴ դեմ գործող պատժամիջոցների ժամկետը: Խոսքը այն սահմանափակող միջոցների մասին է, որոնք ԱՄՆ կառավարությունը կիրառում է ՌԴ դեմ նախորդ տարվա մարտի 6-ից, 16-ից, 20-ից, ինչպես նաև դեկտեմբերի 19-ից: Պատժամիջոցները վերաբերում են Ռուսաստանի մի շարք քաղաքացիների, այդ թվում պաշտոնյաների, ինչպես նաև Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի կառավարության անդամներին: Բացի այդ, պատժամիջոցներն ուղղված են Ռուսաստանի մի շարք խոշոր ընկերությունների և ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների դեմ: Ըստ Օբամայի, նա եկել է այն եզրակացության, որ բոլոր այդ պատժամիջոցները «պետք է ուժի մեջ մնան նաև 2015-ի մարտի 6-ից հետո»: Նրա հայտարարության մեջ նաև ասվում է, որ նա եկարացնում է զսպող միջոցները «ևս մեկ տարով»: Օբաման հայտարարել է, որ իրավիճակը, որը «արտասովոր ու էքստրաօրդինար սպառնալիք է ԱՄՆ անվտանգությանն ու արտաքին քաղաքականությանը», դեռևս պահպանվում է: Այդ սպառնալիքը ստեղծում են «քաղաքականությունն ու մարդիկ, որոնք խարխլում են ժողովրդավարական գործընթացներն Ուկրաինայում, սպառնում են Ուկրաինայի խաղաղությանը, անվտանգությանը, կայունությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,-հայտարարել է Օբաման, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Զինված հակամարտությունն Ուկրաինայի արևելքում շարունակվում է 2014-ի ապրիլից, որպես Կիևի Մայդանի, Յանուկովիչի պաշտոնանկության ու Ղրիմը ՌԴ-ին միանալու հետևանք: Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ուժերը, վերցնելով իշխանությունը տարածաշրջանում, պահանջում էին ավելի լայն լիազորություններ կամ անկախություն, որին Կիևը պատասխանեց մարտական գործողություններով ու ապստամբությունը ուժով ճնշելու փորձով: Մարտերի արդյունքում կենտրոնական իշխանությունը կորցրեց վերահսկողությունը Դոնեցկի և Լուգանսկի ծրջանների մի մասում, զոհվեց մոտ 4 հազար մարդ, փախստական դարձավ մոտ 800 հազարը: Ուկրաինայի արևելքում իրավիճակի սրացման համար պատասխանատվությունը կողմերն իրար վրա են բարդում: Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն հայտարարեց, որ հրաման է արձակել ճնշել ուկրաինական ուժայինների դիրքերը Մարիուպոլից դեպի արևելք տարածքում այն բանից հետո, երբ Կիևը փորձեց բնակելի շրջանների գնդակոծության մեղքը բարդել իրենց վրա: Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն, որը հունվարի 25-ը սգո օր հայտարարեց, քաղաքի գնդակոծությունն անվանեց «ոչ թե ուղղակի ահաբեկչական գործողություն», այլ «ոճրագործություն մարդկության դեմ»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |