ՀՀ-ն ու ԵԽ-ն նոր Գործողությունների ծրագիր կմշակեն![]() 6 մարտի 2015 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Մարտի 5-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագրի Ղեկավար կոմիտեի հանդիպումը: «Հաշվի առնելով ընթացիկ Գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացումը` հայկական կողմի մասնակիցները վերահաստատեցին նոր՝ 2015-2017թթ. Գործողությունների ծրագիր մշակելու անհրաժեշտությունը: Այդ առթիվ Եվրոպայի խորհրդի գործընկերներին ներկայացվեցին ապագա Գործողությունների ծրագրի գերակա ուղղություններն ու ակնկալվող արդյունքները», ասվում է Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ: Հանդիպման ընթացքում ամփոփվել են նաև մարդու իրավունքների, իրավունքի գերակայության և ժողովրդավարության ոլորտներում Հայաստան-Եվրոպայի Խորհուրդ 2012-2014 թվականների Գործողությունների ծրագրի կատարման արդյունքները: 2014-ի ավարտին կողմերն արձանագրեցին, որ Գործողությունների ծրագրով նախատեսված ծրագրերը հաջող իրականացվել են, և բարեփոխումների արդյունքում Հայաստանը որպես ԵԽ անդամ երկիր էական առաջընթաց է արձանագրել ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Բարձր է գնահատվել նաև 2013 թ. մայիս-նոյեմբեր ամիսներին ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության արդյունքները, ինչը հնարավորություն տվեց զարգացնել երկկողմ համագործակցությունը և ակտիվացնել երկխոսությունը ԵԽ անդամ երկրների հետ: 2015-2017 թթ. Գործողությունների ծրագիրը հնարավորություն կտա շարունակել ընթացիկ բարեփոխումները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |