Ռուսաստանի ԱԽ-ն քննարկել է ԵՏՄ շրջանակում ինտեգրմանն առնչվող հարցեր 6 մարտի 2015 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը քննարկել է Ուկրաինա ռուսական գազի առաքման և այդ երկրի տարածքով եվրոպական երկրների սպառողների համար վառելիքի տարանցման շուրջ ստեղծված իրավիճակը: Բացի այդ, քննարկվել է Ռուսաստանում կոռուպցիայի դեմ պայքարի թեման: Ինչպես հայտում է Կրեմլի մամուլի ծառայությունը, ԱԽ օպերատիվ խորհրդակցությունը վարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Խորհրդակցությանը մասնակցել են կառավարության և Դաշնային ժողովի երկու պալատների, ՆԳՆ, ՊՆ, ԱԳՆ, ԱԴԾ ղեկավարները, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, նրա տեղակալ Ռաշիդ Նուրգալիևը և ԱԽ մշտական անդամ Բորիս Գրիզլովը: «Խորհրդակցության ժամանակ քննարկվել է ռուսական գազի առաքումն Ուկրաինա: Նշվել է, որ անհրաժեշտ է ամբողջ ծավալով ապահովել գազի տարանցումը այդ երկրի տարածքով Արևելյան և Արևմտյան Եվրոպայի սպառողների համար: Կարծիքներ են փոխանակվել Մինսկի պայմանավորվածությունների կատարման ընթացքի վերաբերյալ, ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ: ՌԴ ԱԽ անդամները քննարկել են նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրման հարցերն առաջիկայում ԵՏՄ անդամ երկրների ղեկավարների բարձր մակարդակի հանդիպումներին ընդառաջ: Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին: Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը: ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.: Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը: Photo: Kremlin.ru Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |