Հայաստանը հաստատակամորեն առաջ է ընթանում եվրաինտեգրման եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ուղիով

PanARMENIAN.Net - Երեւանում իր աշխատանքն է սկսել «Եվրաինտեգրում. միասնական եւ խաղաղ հարեւանության ստեղծման ուղիներն ու միջոցները» խորագրով միջազգային խորհրդաժողովը: Խորհրդաժողովի նպատակն է ներկայացնել եվրոպական արժեքները, սկզբունքները եւ պարտավորություններն որպես անվտանգության եւ համագործակցության երաշխիքներ, ինչպես նաեւ ստեղծված իրավիճակի եւ հետագա համագործակցության հեռանկարների քննարկումն է: Խորհրդաժողովին մասնակցում են Հայաստանի, Բուլղարիայի, Վրաստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Ռումինիայի, Ուկրաինայի, Թուրքիայի, ինչպես նաեւ ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի եւ ԵԽ-ի ներկայացուցիչները: Հարավային Կովկասի երկրների հետ կապի գծով ՆԱՏՕ-ի սպա Ռոմուալդաս Ռաժուկսի խոսքերով, ՆԱՏՕ-ի նպատակն է Հարավային Կովկասում միջազգային կազմակերպությունների ջանքերի միավորումը տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման, ինչպես նաեւ տնտեսական կապերի զարգացման նպատակով: «Հայաստանը հաստատակամորեն առաջ է ընթանում եվրաինտեգրման եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ուղիով: Երկիրն արդեն ընտրել է եվրոպական ուղին, եւ մենք ողջունում ենք նրա բոլոր քայլերն այդ ուղղությամբ»,-նշել է նա:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---