Մերկելի հետ հանդիպումից հետո Օբաման հետաձգել է զենքի առաքումն Ուկրաինա10 մարտի 2015 - 11:52 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որոշել է հետաձգել մահաբեր պաշտպանական զենքի առաքումն Ուկրաինա Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո, հայտնել է Associated Press-ին տված հարցազրույցում Վաշինգտոնում Գերմանիայի դեսպան Պետեր Վիտտիգը: Գործակալությունը նշում է, որ պետության ղեկավարը նման որոշում է ընդունել, չնայած ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների ճնշմանը, ինչպես հանրապետականների, այնպես էլ դեմոկրատների: AP զրուցակիցը նշել է, որ ԱՄՆ ու Գերմանիայի առաջնորդների հանդիպումը տեղի է ունեցել փետրվարին, հայտնում է Forbes-ը: Ըստ Վիտտիգի, այն ժամանակ Օբաման որոշեց հետաձգել զենքի առաքումները Կիև, համաձայնվելով ԳԴՀ կանցլերի այն փաստարկների հետ, որ անհրաժեշտ է «որոշակի տարածություն թողնել այն դիվանագիտական ու քաղաքական ջանքերի համար, որոնք արդեն իրականացման փուլում են»: «Երկու երկրների ղեկավարները կարծիքներ են փոխանակել այդ հացի շուրջ և համաձայնվել են չշտապել մահաբեր զենքի առաքման հարցում»,-մեջբերում է գործակալությունը Վիտտիգի խոսքը: Փետրվարի 12-ին «նորմանդական քառյակի» ձևաչափով Մինսկում կայացած բանակցություններում հաջողվեց պայմանավորվել հրադադարի մասին Դոնբասի հակամարտության գոտում փետրվարի 15-ի կեսգիշերից, ծանր սպառազինությունը հետ քաշելու, ինչպես նաև իրավիճակի երկարաժամկետ քաղաքական կարգավորմանն ուղղված միջոցների մասին: Բանակցություններին մասնակցել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Փետրվարին մի խումբ կոնգրեսականներ օրինագիծ ներկայացրեցին Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու մասին, որով նախատեսվում է մինչև 2017 թ. 1 մլրդ դոլարի ռազմական օգնություն, զենք ու տեխնիկա տրամադրել: Խոսքը ուսումնական սպառազինության, պաշտպանական մահաբեր զենքի, լոգիստիկ աջակցության, ապահովման միջոցների, ինչպես նաև հակատանկային համակարգերի ու ռադարների մասին է: Մարտի 7-ին ԱՄՆ-ն հետաձգեց ուկրաինացի զինծառայողների վարժեցման համար ռազմական մասնագետների գործուղումն Ուկրաինա, քանի որ «սպասում է, որ Մինսկի պայմանավորվածությունները կկատարվեն»: Ուսուցողական առաքելությունը, որի մասին Պենտագոնը հայտարարեց նախորդ տարվա օգոստոսին, պետք է սկսվեր մարտին: Նախատեսվում էր, որ ամերիկացի զինվորների գումարտակն այնտեղ կվարժեցնի «պաշտպանվել ռուսների ու աշխարհազորայինների հրետանուց» Ուկրաինայի Ազգային գվարդիայի երեք գումարտակների զինվորներին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |