Վաղը Մեթյու Բրայզան կայցելի Ստեփանակերտ

PanARMENIAN.Net - Հուլիսի 29-ին Լեռնային Ղարաբաղ կայցելի ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Այցի ընթացքում նախատեսվում է ամերիկացի համանախագահի հանդիպումը ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ: Հուլիսի 30-ին Մեթյու Բրայզան կվերադառնա Երեւան, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի նախագահի մամլո ծառայությունը:



Նշենք, որ սա Մեթյու Բրայզայի առաջին այցն է տարածաշրջան որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Հիշեցնենք նաեւ, որ 2006 թվականի հունիսի 26-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանի եւ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանի հանդիպումը Մեթյու Բրայզայի հետ, որի ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց խորհրդատվությունները Երեւանում, Ստեփանակերտում եւ Բաքվում շարունակելու վերաբերյալ:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---