Պուտինը հանձնարարել է մշակել ԵՏՄ-ում արժութային միության ստեղծման հնարավորությունը![]() 10 մարտի 2015 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է մշակել ԵՏՄ-ում արժութային միության ստեղծման հնարավորությունը: Համապատասխան կարդագրությունը նա ներկայացրել է կառավարությանն ու Կենտրոնական բանկին: Հարցի մշակումը պետք է ավարտվի մինչև սեպտեմբերի 1-ը: Այդպիսի միության ստեղծումը մասնակից երկրներին դուրս կբերի ինտեգրման ավելի բարձր մակարդակի, կստեղծվի ԱՊՀ տարածքի ընդհանուր շուկա, գրում է Govoritmoskva.ru-ն: Մարտի 7-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդատվական կոմիտեի նիստում հավանության արժանացավ ԵՏՄ արդյունաբերության ոլորտում գործակցության հիմնական ուղղությունների մշակման ճանապարհային քարտեզը: Հիմնական ուղղությունները կդառնան ԵՏՄ երկրների փոխգործակցության մասին ռազմավարական փաստաթուղթն առաջիկա հնգամյակի համար: Կոմիտեն նաև հավանություն է տվել ԵՏՀ Խորհրդի ընդհանուր ոլորտային փաստաթղթին, որն ուղղված է պայմանների ստեղծմանը երկաթուղային տրանսպորտի զարգացման և մրցունակության բարձրացման, անդամ երկրների շուկաներում ոլորտի արտադրանքի համար խոչընդոտների փոխադարձ վերացման և ոլորտի արտահանման ներուժի աճի համար: ԵՏՄ մասին պայմանագիրը Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը ստորագրեցին 2014-ի մայիսին, այն ուժի մեջ մտավ 2015-ի հունվարի 1-ից: Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին: Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը: ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |