Կքննարկվի Շանհայի գործակցության կազմակերպության ընդլայնման հարցը![]() 10 մարտի 2015 - 16:53 AMT PanARMENIAN.Net - Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) ընդլայնման հարցը կքննարկվի առաջիկայում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը ՇՀԿ գլխավոր քարտուղար Դմիտրի Մեզենցևի հայտարարության վրա հղումով, որը նա արել է Խանտի Մանսիյսկում կայացած մամուլի ասուլիսում: «Տեսանելի ապագայում կքննարկվի կազմակերպության ընդլայնման հարցը որպես քաղաքական որոշման նախագիծ: Նշեմ, որ ՇՀԿ-ի Խարտիան, որը ընդունվել է ստեղծման ժամանակ, ընդգծում է «կազմակերպության բաց լինելը»,-ասել է նա: Բացի այդ, ՇՀԿ գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ ստեղծվել է ընդլայնման գծով աշխատանքային խումբ, որն արդեն երկու անգամ հավաքվել է Պեկինում: Ըստ նրա, արդեն երկխոսություն է ընթանում, վերլուծվում են կողմերի դրդապատճառներն ու փաստարկները: Դեռ 1996 թվականից սկսած՝ գործում էր Շանհայի հնգյակը (Չինաստան, Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան և Տաջիկստան): 2001 թվականին Հնգյակին միացավ նաև Ուզբեկստանը, և կազմակերպությունը վերանվանվեց Շանհայի համագործակցության կազմակերպություն: ՉԺՀ Շանհայ քաղաքում հիմնված կազմակերպության շտաբ-կայանը Պեկինում է: Կազմակերպությունը մեծ հաջողություններ գրանցեց անդամ երկրների միջև սահմանային խնդիրների կարգավորման, անվտանգության և սահմանամերձ շրջաններում ռազմական ուժերի նվազեցման ասպարեզում: Կազմակերպությունը հետագայում ընդլայնեց իր գործունեությունը, և ներկայումս անդամ երկրների միջև համագործակցությունն ընդգրկում է նաև ոազմական, տնտեսական և մշակութային բնագավառները: 2013-ի ապրիլին Թուրքիան Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԼ) «երկխոսության գորընկերոջ» կարգավիճակ ստացավ: Դիտորդի կարգավիճակ ունեն Հնդկաստանը, Իրանը, Մոնղոլիան և Պակիստանը: «Երկխոսության գորըծնկեր» են Բելառսուը և Շրի Լանկան: Հայաստանը դիմել է Շանհայի համագործակցության կազմակերպություն' դիտորդի կարգավիճակ ստանալու համար: Նման կարգավիճակ ստանալու համար կազմակերպությանը դիմել են նաև Սիրիան, Ադրբեջանն ու Բանգլադեշը: Երկխոսության գործընկերոջ կարգավիճակ ստանալու խնդրանքով վերջերս կազմակերպությանն է դիմել Մալդիվյան Հանրապետության արտաքին գործերի նախարարը, ինչպես նաև' Նեպալը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |