ՄԱԿ-ը պնդում է, որ Ա-320-ի կործանման պատճառների հետաքննությունն եղել է օբյեկտիվ եւ անկախ28 հուլիսի 2006 - 15:13 AMT PanARMENIAN.Net - Միջպետական ավիացիոն կոմիտեն տարածել է հայտարարություն, որտեղ ասվում է, որ «Արմավիա» ընկերության Ա-320-ի կործանման պատճառների հետաքննությունն եղել է օբյեկտիվ եւ անկախ: «Հետաքննությունն անց է կացվել միջազգային քաղաքացիական ավիացիայի եւ ավիացիոն պատահարների հետաքննության կանոնների չափանիշներին համապատասխան: Հանձնաժողովի անդամների եւ փորձագետների մասնակցության առումով ոչ մի սահմանափակում չի եղել, այդ թվում նաեւ Հայաստանի մասնագետների համար: Չի եղել նաեւ քաղաքական ճնշում հանձնաժողովի աշխատանքի վրա ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի եւ Ֆրանսիայի կողմից»,-ասվում է ՄԱԿ-ի հայտարարություն մեջ: Ավիավթարի պատճառների հետազոտման ՄԱԿ-ի հանձնաժողովի կազմում էին Ռուսաստանի, Հայաստանի ավիացիոն իշխանությունների ներկայացուցիչները, մասնագետներ Ֆրանսիայից, որտեղ արտադրվել է ինքնաթիռը, բարձր որակավորման փորձարկող օդաչուներ, երեք երկրների օդաչուներ, ինժեներներ: Հետաքննության արդյունքում ՄԱԿ-ը պարզել է, որ «ինքնաթիռը վայրէջքի գնալիս միացված ինքնավարիչով գտնվում էր գլիսադի վրա` վայրէջքային կոնֆիգուրացիայում, երբ կարգավարի ցուցումով ամպամածության ստորին սահմանի նվազման պատճառով անձնակազմը 340 մ բարձրության վրա դադարեցրեց իջեցումը եւ գնաց աջ շրջադարձի բարձրություն հավաքելով: Այդ շրջադարձը կատարելիս հրամանատարն անջատել է ինքնավարման սարքը եւ իր գործողություններով տարել ինքնաթիռը վայրէջքի: Հրամանատարի նման գործողությունների ժամանակ, ինչպես նշել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը, բացակայում էր «անհրաժշետ վերահսկողությունը երկրորդ օդաչուի կողմից, իսկ անձնակազմի հետագա գործողությունները համակարգված չէին եւ անբավարար էին ինքնաթիռն իջեցումից դուրս բերելու համար»: Հիշեցնենք, որ հայկական «Արմավիա» ավիաընկերությունը համաձայն չէ 2006 թվականի մայիսի 3-ին Սեւ ծովում Ա-320-ի կործանման պատճառների վերաբերյալ Միջկառավարական ավիացիոն կոմիտեի (ՄԱԿ) եզարակացության հետ: Ավիաընկերության սեփականատեր Միխաիլ Բաղդասարովը հայտարարել է, որ նա համաձայն չէ ՄԱԿ-ի մասնագետների կարծիքի հետ, որի համաձայն 113 ուղեվորների մահվան մեջ մեղավոր էր լայների անձնակազամը: «ՄԱԿ-ի եզարահանգումը կարող է բողոքարկվել: Ես դեռ չեմ հասցրել ծանոթանալ կոմիտեի վերջնական եզրակացությանը, քանի որ ներկա դրությամբ գտնվում եմ հիվանդանոցում Գերմանիայում»,- ընդգծել է Բաղդասարովը: Բացի այդ, Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում (ՔԱԳՎ) հայտարարել են, որ «հնարավոր է, ՄԱԿ-ը քաղաքական որոշում է կայացրել, որին Հայաստանը, սակայն, դեռ ոչինչ չի կարող ավելացնել»: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |