Դեռեւս վաղաժամ է գնահատական տալ Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին28 հուլիսի 2006 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը չափազանց դրական է գնահատում Հայաստանի եվրաինտեգրման գործընթացը: Այդ մասին այսօր Երեւանում լրագրողներին է հայտարարել Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը: «Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին նման գնահատական են տվել ԵՄ ներկայացուցիչները: Հուլիսի 14-ին խորհրդակցության ընթացքում, որին մասնակցում էր Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի գլխավորած հայկական պատվիրակությունը»,-նշել է նա: Միեւնույն ժամանակ Ա.Կիրակոսյանն ընդգծել է, որ դեռեւս վաղաժամ է գնահատական տալ Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին, քանի որ հանրապետությունն ընդամենը կես տարի է, ինչ մասնակցում է Եվրոպական հարեւանության ծրագրին: Սակայն, ըստ փոխնախարարի, ԵՄ «Նոր հարեւանության» անհատական ծրագրի մշակման գործընթացը շատ լավ է ընթանում եւ ծրագիրն անկասկած կնպաստի հանրապետության եվրաինտեգրման քաղաքականությանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ԼՂ-ից տեղահանվածների համար սոցբնակարանների հիմնանորոգումը շուտով կսկսվի Քննարկվում է 300 կացարանի նախագիծ Փոխվարչապետ․ Հունվարից 1-ից վարձի աջակցությունն աշխատանքային տարիքի ԼՂ տեղահանվածներին գուցե դադարի Նրա խոսքով, առաջիկա ամիսների կհստակեցնեն նշված աջակցության ծրագրում նախատեսվող փոփոխությունները «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն շաբաթօրյակ է արել «Ջրվեժ» անտառպարկում Անտառպարկում կտեղադրվեն նաև ժամանակակից նստարաններ և տեսակավորման աղբարկղեր ՄՊՀ-ն թույլատրել է «Արդշինբանկ» և «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ների համակենտրոնացումը Հանձնաժողովը եզրահանգել է, որ այն չի հանգեցնում մրցակցության սահմանափակմանը, սպառողների շահերի վնասմանը |