Ռուսաստանը դուրս է եկել ԵՍԶՈւ պայմանագրից, բայց սպառազինության հարցերով երկխոսությունից չի հրաժարվում![]() 11 մարտի 2015 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնությունը մարտի 11-ից կասեցնում է մասնակցությունը Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրով գործող Համատեղ խորհրդատվական խմբի (ՀԽԽ) աշխատանքներին: Այսպիսով 2007 թ. ՌԴ որոշումը մասնակցությունը Պայմանագրին կասեցնելու վերաբերյալ ամբողջական է դառնում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն: «Ռուսական կողմը տարիներ շարունակ հնարավոր ամեն ինչ արել է պահպանելու համար սովորական զինված ուժերի վերահսկման ռեժիմի (ՍԶՈւՎՌ) կենսունակությունը, եղել է Պայմանագրի ադապտացման մասին բանակցությունների նախաձեռնողը, վավերացրել է Ադապտացման մասին համաձայնագիրը»,-հայտարարել է ՌԴ պատվիրակության ղեղկավար Անտոն Մազուրը Վիեննայում ռազմական անվտանգության և սպառազինությունների հսկողության շուրջ ընթացող բանակցություններում: Ըստ նրա, ՆԱՏՕ-ի երկրները, ցավոք, «գերադասեցին շրջանցել Պայմանագրի դրույթները դաշինքի ընդլայնման հաշվին՝ միաժամանակ չհիմնավորված փաստարկներով խոչընդոտելով Ադապտացման մասին համաձայնագրի իրագործմանը»: «Այդ քաղաքականությունը, որը իրականացվում էր հսկողության ռեժիմի համար դրա բացասական ազդեցության մասին մեր բազմակի զգուշացումներին հակառակ, հանգեցրեց անխուսափելի արդյունքի՝ 2007-ին ՌԴ-ն դադարեցրեց իր մասնակցությունը պայմանագրին»,-ասել է Մազուրը: ՌԴ պատվիրակության ղեկավարն ասել է, որ այն ժամանակ ռուսական կողմը, հաշվի առնելով պայմանագրի անդամ պետությունների դիմումները որոշեց բացառության կարգով շարունակել աշխատանքը խորհրդատվական խմբում: Մոսկվան կարծում էր, որ այդ հարթակը կօգտագործվի նաև վերահսկման նոր ռեժիմի մշակման համար, ասել է դիվանագետը: «Սակայն հույսերը չիրականացան: ՆԱՏՕ-ի անդամ երկրների պնդմամբ ԵՍԶՈւ պայմանագրի ապագայի մասին երկխոսությունը 2011-ին դադարեցվեց և մինչ օրս չի վերսկսվել: ՀԽԽ փաստացի չի գործում, նրա նիստերում հիմնականում միայն օրակարգն է ընթերցվում, ուստի ՌԴ համար աշխատանքն այդ ուղղությամբ դառնում է անիմաստ ու չարդարացված ծախսերի առումով»,-ասել է դիվանագետը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Նա նշել է, որ ռուսական կողմի այդ քայլը «չի նշանակում, որ նա հրաժարվում է Եվրոպայում սովորական սպառազինության վերահսկման մասին երկխոսությունից, երբ մեր գործընկերները կհասունանան դրա համար»: Մոսկվան նախկինի պես պատրաստ է համատեղ աշխատել սովորական սպառազինությունների վերահսկման ռեժիմի (ՍՍՎՌ) նոր տարբերակի մշակման վրա, որը «կբխի Ռուսաստանի, ինչպես նաև այլ եվրոպական երկրների շահերից»,-ասել է դիվանագետը: Մազուրը Բելառուսին է խնդրել ներկայացնել ՌԴ շահերը Համատեղ խորհրդատվական խմբում: ԵՍԶՈւ պայմանագրի առաջնային նպատակը եղել է ՆԱՏՕ-ի և «Վարշավյան պակտ»-ի միջև սովորական հարձակողական սպառազինությունների ոլորտում հավասարակշռության պահպանումը: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Վարշավյան պակտ»-ը ներկայումս գոյություն չունի, իսկ այդ երկրներն արդեն իսկ միացել են 1949թ. Վաշինգտոնյան համաձայնագրին (ՆԱՏՕ), առաջացել է վերոնշյալ հավասարակշռության խախտում: Նախկին ԽՍՀՄ հանրապետություններից 8-ը, այդ թվում` Հայաստանը, Ռուսաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, 1992թ. Տաշքենդում ստորագրված համաձայնագրով ճանաչեցին իրենց պարտավորություններն այս պայմանագրի իրականացման ոլորտում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |