Քննարկվել են ԱՊՀ երկրների ՀՕՊ Միացյալ համակարգի զարգացման հեռանկարները![]() 11 մարտի 2015 - 14:38 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ անդամ երկրների ՀՕՊ Միացյալ համակարգի Զինված ուժերի ներկայացուցիչները Յարոսլավլում տեղի ունեցած հավաքի ժամանակ քննարկել են սեպտեմբերին Աշուլուկ զորավարժարանում (Աստրախանի շրջան) «Մարտական գործակցություն-2015» համատեղ զորավարժությունների նախապատրաստման ընթացքը: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ տեղեկատվության և մամւոլի վարչության Տիեզերաօդային պաշտպանության զորքերի գծով ներկայացուցիչ, գնդապետ Ալեքսեյ Զոլոտուխինը: «Հավաքի մասնակիցները մի շարք աշխատանքային հանդիպումներ են անցկացրել, որտեղ քննարկել են ԱՊՀ ՀՕՊ միացյալ համակարգի զարգացման հեռանկարները, զորամասերի և հրթիռային զորքերի ռադիոտեխնիկական ու զենիթային ստորաբաժանումների նյութատեխնիկական ապահովման առանձնահատկությունները, օդային գրոհների միջոցներով մասսայական հարվածներին հակազդեցության ժամանակ զորքերի մարտական կառավարման գործընթացների ավտոմատացումը»,-ասել է Զոլոտուխինը: Բացի այդ, փորձի փոխանակում է իրականացվել զանգվածային միջազգային միջոցառումների նախապատրաստման ու անցկացման, ահաբեկչական գործողությունների սպառնալիքի մասին տեղեկությունների, օդանավի գրավման ժամանակ հակաահաբեկչական գործողությունների կազմակերպման ոլորտում: Զոլոտուխինը հստակեցրել է, որ ԱՊՀ Միացյալ համակարգի գործունեությանն առնչվող հարցերի քննարկմանը մասնակցել է մոտ 50 սպա ՌԴ Տիեզերաօրդային պաշտպանության զորքերից ու ՌՕՈւ-ից, ինչպես նաև նրանց գործընկերները Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից, հայտնում է «Ինտերֆաքս-ԱՎՆ»-ն: Մասնակիցները նաև ծանոթացել են C-400 «Տրիումֆ», C-300 «Ֆավորիտ», «Պանցիր-C» զենիթահրթիռային համակարգերի կիրառման ու գործարկող մասնագետների նախապատրաստման առանձնահատկություններին: Նշված զինատեսակները կիրառվելու են առաջիկա զորավարժանքների ժամանակ, ասել է Զոլոտուխինը: 1995 թվականի փետրվարի 10-ին ԱՊՀ 10 պետությունների միջև կնքվեց համաձայնագիր, ըստ որի ստեղծվում է ԱՊՀ ՀՕՊ Միացյալ համակարգ։ Համաձայնագիրը ստորագրեցին Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան։ ԱՊՀ ՀՕՊ Միացյալ համակարգում չներգրավվեցին Ադրբեջանը, Մոլդովան: 1997 թվականից համակարգից դուրս եկան Վրաստանն ու Թուրքմենստանը, իսկ Ուզբեկստանն ու Ուկրաինան համագործակցում են Ռուսաստանի հետ երկկողմ համագործակցության շրջանակներում։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |