Թուրքիայի հետախուզական ծառայությունը կրկին գլխավորեց Հաքան Ֆիդանը. Էրդողանի «ճնշումներն» ազդեցին![]() 11 մարտի 2015 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ամենաազդեցիկ ուժային կառույցներից մեկը` Ազգային հետախուզական ծառայությունը (MIT) մեկ ամիս ընդմիջումից հետո կրկին կղեկավարի Հաքան Ֆիդանը: Նախագահ Ռեջեփ Էրդողանի աջ ձեռքը համարվող Ֆիդանը MIT-ի տնօրենի պաշտոնից հրաժարական ներկայացրեց ուղիղ մեկ ամիս առաջ` փետրվարի 10-ին, գրում է «Ազատություն» ռադիոկայանը: Այն ժամանակ նա հայտարարեց, թե ցանկանում է քաղաքական գործունեությամբ զբաղվել և պատրաստվում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ցուցակով մասնակցել հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Մարտի 9-ի երեկոյան, սակայն, պարզ դարձավ` Ֆիդանի գործունեությունը քաղաքական դաշտում ավարտվեց դեռ չմեկնարկած: «Պարոն վարչապետն այսօր Հաքան Ֆիդանին վերանշանակել է նախկին պաշտոնում: Մոտ ապագայում պարոն Ֆիդանը ձեռնամուխ կլինի իր պարտականությունների կատարմանը», - Անկարայում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էր փոխվարչապետ Բյուլենթ Առինջը: Թուրքական մամուլի գնահատմամբ՝ Հաքան Ֆիդանն այդպես էլ չկարողացավ դիմակայել նախագահ Էրդողանի մեկ ամիս տևած հոգեբանական ճնշմանը: Hurriyet-ի տեղեկություններով, անցած շաբաթ Ազգային հետախուզական ծառայության նախկին տնօրենն ու Թուրքիայի նախագահը հանդիպել էին Ֆիդանին` Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակում: Այդ հանդիպման ընթացքում Էրդողանը կրկին նշել էր, թե չի ցանկանում, որ իր ամենահավատարիմ զինակիցներից մեկը լքի ամենազոր ուժային կառույցի ղեկավարի պաշտոնը: Էրդողանի նման հաստատակամությունը պատահական չէ: Ֆիդանի ղեկավարած հետախուզական ծառայությունը վերջին տարիներին ամեն կերպ աջակցում էր Էրդողանին` թե՛ Սիրիայի խնդրում, թե՛ քրդերի հետ գաղտնի բանակցություններ վարելու հարցում և թե՛ իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլա Գյուլենի կողմնակիցներին ոստիկանությունից հեռացնելու գործում: Բնական է, որ Հաքան Ֆիդանի վերանշանակման մասին լուրը թուրքական ընդդիմությունը դժկամությամբ ընդունեց. հիմնական պատճառներից մեկն այն է, որ հրաժարականին հաջորդած մեկ ամսում Ֆիդանը հասցրել էր անդամակցել իշխող կուսակցությանը: Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն երեքշաբթի օրը խորհրդարանական խմբակցության ամենշաբաթյա նիստի ժամանակ հայտարարում էր․ «Չի կարելի պետական կարևորագույն գործառույթներ իրականացնող ծառայությունը վերածել իշխող կուսակցության անձնական տարածքի»: Նրա կուսակիցներից Լևենթ Գյոքը ավելի կտրուկ էր: Նա հարցը բարձրացրեց թուրքական խորհրդարանի երեկ կայացած լիագումար նիստի ընթացքում: «Ֆիդանի հրաժարականը և դրան հետևած վերանշանակումն ուղղակի անընդունելի են: Սա պարզապես խայտառակություն է», - հայտարարում էր ընդդիմադիր պատգամավորը: Էրդողանի կողմնակիցները, սակայն, պնդում են, որ նման գնահատականները տեղին չեն: «Մենք կարող ենք քննարկել Հաքան Ֆիդանի վերանշանակման իրավական նրբությունները, բայց տեղի ունեցածը չի կարելի որպես խայտառակություն որակել», - նշում էր «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |