ԵՏՄ երկրների գործակալությունները կարող են համատեղ խթանել արտահանումը![]() 11 մարտի 2015 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) երկրների արտահանման գործակալությունները կարող են արտահանման ապահովագրական համատեղ պրոդուկտ ստեղծել, ասել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը, գրում է ՌԻԱ Նովոստին: «Պատրաստ է համատեղ ապահովագրության և վերաապահովագրման սկզբունքներով արտահանման ապահովագրական գործակալությունների միջև հուշագրի նախագիծը: Նախատեսվում է, որ նրանք համատեղ կսատարեն ԵՏՄ տարածքում արտադրված օպերացիոն արտադրանքին»,-ասել է Սլեպնյովը «Ինվեստ-Ռոս» խորհրդաժողովում: Ռուսաստանում արտահանմանն աջակցում է Արտահանման վարկերի ու ներդրումների ապահովագրության ռուսական գործակալությունը: 2013-ի հոկտեմբերին ստեղծվեց «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը: «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության» (ՀԱԱԳ) հիմնական գործառույթը ապրանքներ և/կամ ծառայություններ արտահանողների ֆինանսական վնասի ապահովագրությունն է, մասնավորապես այն դեպքում, երբ օտարերկրյա գնորդը սահմանված ժամկետում չի կատարում տվյալ ապրանքի և/կամ ծառայության դիմաց վճարման իր պարտավորությունները: Գործակալությունը հնարավորություն է տալիս արտահանողներին ապահովագրական պայմանագրի ներքո ստանալ արտոնյալ պայմաններով ֆինանսավորում` պետական կամ այլ ծրագրերի շրջանակներում, մասնավորապես՝ տարաժամկետ վճարման պայմանների տրամադրում գնորդին, շրջանառու միջոցների համալրման համար կարճաժամկետ վարկավորման բանկային ծառայությունների մատուցում և այլն: ՀԱԱԳ-ն հիմնադրվել է ՀՀ Կառավարության որոշմամբ (Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության շրջանակներում)' որպես ՀՀ-ում արտահանման խթանման արդյունավետ գործիք: Photo: Cargonavigator.ru ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |