Ռուս տանկիստները բիաթլոնին պատրաստվում են Հայաստանում11 մարտի 2015 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Մոտ 300 ռուս տանկիստներ սկսել են պատրաստվել տանկային բիթալոնի մրցումներին Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի տարածքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին Հարավային զինվորական շրջանի մամուլի ծառայության վրա հղումով: Տանկային բիաթլոնը տանկային անձնակազմերի մրցման ձև է։ Օլիմպիական բիաթլոն մարզաձևի նմանությամբ զինված ուժերում տանկերով անցկացվող մրցույթ է, որի ժամանակ տանկային անձնակազմերը մրցում են տանկերով երթի, արգելքներ հաղթահարելու, կրակելու, ինչպես նաև ֆիզիկական վարժությունների մեջ։ Մյուս մասը մարտական կրակն է՝ տանկի բոլոր կրակային միջոցներով, ընդ որում թնդանոթից կրակում են և´ ընթացքից, և´ կանգնած վիճակից։ Կրակի ժամանակ վրիպելու դեպքում տանկերը կատարում են լրացուցիչ տուգանային շրջաններ: Ըստ հաղորդագրության, «այս պահին ընտրվում են Т-72Б և հետևակի մարտական մեքենաների լավագույն վարորդ-մեխանիկները, հրամանատարներն ու նշանառու-օպերատորները: Ընտրությունից հետո հմուտ տեսուչների ղեկավարությամբ անձնակազմերը համալիր պարապմունքներ կսկսեն՝ բարդ տեղանքի հաղթահարում, կրակային և մարտավարական-մասնագիտական պատրաստություն»: Լավագույն տանկիստները ընթացիկ տարվա մայիսին կմասնակցեն Հարավային զինվորկան շրջանի գավաթի մրցումներին: «Տանկային բիաթլոն-2014» առաջին միջազգային մրցումները տեղի ունեցան 2014-ի օգոստոսի 4-16-ը Ռուսաստանի Դաշնությունում` մերձմոսկովյան «Ալաբինո» ուսումնական զորավարժարանում: Հայ տանկիստները, արձանագրելով բարձր ցուցանիշներ, գրավեցին երկրորդ տեղը` զիջելով Ռուսաստանի հավաքականին: 3-րդ և 4-րդ տեղերը զբաղեցրին Չինաստանի և Ղազախստանի տանկային անձնակազմերը: Հայաստանը որպես մրցանակ ստացավ ռուսական արտադրության Տ-90Ս տանկը: «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցումներին մասնակցել է 12 պետություն` Հայաստանի, Ռուսաստանի, Անգոլայի, Բելառուսի, Վենեսուելայի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Քուվեյթի, Մոնղոլիայի, Սերբիայի տանկային 36 անձնակազմերը: 2015-ին տանկային բիաթլոնին կմասնակցի 24 երկիր: Ռուսաստանում կայանալիք մրցումներին պատրաստվում են թիմեր Չինաստանից, Պակիստանից, Լատինական Ամերիկայից, Աֆրիկայից, Ղազախստանից: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |