Օրհան Փամուկը արդարացվել է թուրքական դատարանի կողմից

PanARMENIAN.Net - Ստամբուլի դատարանը հուլիսի 28-ին արդարացրել է թուրք հայտնի գրող Օրհան Փամուկին, ով մեղադրվում էր «թուրք ազգին բարոյական վնաս հասցնելու, վիրավորելու, նսեմացնելու եւ կեղծ մեղադրանքներ ներկայացնելու մեջ»: Ինչպես հիշեցնում է «Ազատություն» ռադիոկայանը` հղում կատարելով AP-ին, շվեյցարական թերթերից մեկին տված հարցազրույցում Փամուկն ասել էր, թե Թուրքիայում «մեկ միլիոն հայ եւ 30 հազար քուրդ է սպանվել»:



Ազգայնամոլ փաստաբան Քեմալ Քերինջիզը եւ հինգ այլ ազգայնամոլներ պահանջել էին, որ Փամուկը նրանցից յուրաքանչյուրին որպես փոխհատուցում վճարի 4500 դոլար, սակայն դատարանն այսօր չբավարարեց նրանց հայցը: Քերինջիզը ավելի վաղ կրկին հայց էր ներկայացրել դատարան, սակայն այս տարվա հունվարին դատարանը կարճել էր գործը` տեղի տալով քննադատությանը: Եվրամիությունը, որի անդամակցությունն է հայցում Թուրքիան, եւս չափազանց խիստ արաձագանքեց Փամուկի գործին:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---