Գլենդեյլի քաղաքային խորհուրդը 2015-ի ապրիլը Ցեղասպանության զոհերի ոգեկոչման ամիս է հայտարարել![]() 12 մարտի 2015 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Գլենդեյլի քաղաքային խորհուրդը, քաղաքապետ Զարեհ Սինանյանի նախաձեռնությամբ հռչակագիր է ընդունել, որով 2015-ի ապրիլը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման ամիս, գրում է Asbarez.com-ը: Խորհուրդը նաև ընդունել է բանաձև, որով պահանջում է Գլենդեյլի դպրոցներում, թանգարաններում ու գրադարաններում Ցեղասպանության վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ներկայացնել: Նշվում է, որ Քաղաքային խորհրդին պատկանող բոլոր հաստատություններում Ցեղասպանության 100-րդ տարելիցը պետք է հիշատակվի հավուր պատշաճի: Ընդունված փաստաթղթում Գլենդեյլի իշխանությունները նաև կոչ են անում ԱՄՆ-ի նախագահին ջանք չխնայել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն աջակցելու, ինչպես նաև Թուրքիայի իշխանություններին օգնելու Ցեղասպանության փաստն ամբողջովին ընդունելու և հայ ժողովրդին փոխհատուցելու հարցերում: Ընդունված բանաձևի կրկնօրինակները փոխանցվելու են ԱՄՆ նախագահին, փոխնախագահին, Ներկայացուցիչների պալատի խոսնակին, ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանին և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ միջոցառումներ են իրականացվում ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի հայաշատ քաղաքներում: Սփյուռքի հայկական համայնքներն ակտիվ մասնակցում են ոգեկոչման արարողություններին՝ ներկայացնելով սեփական նախաձեռնություններն ու ծրագրերը տարբեր ոլորտներում և ուղղություններով: ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |