Ուկրաինան կարող է շունչ քաշել. ԱՄՀ-ն $17,5 մլրդ կհատկացնի երկրին![]() 12 մարտի 2015 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրենների խորհուրդը համաձայնվել է 17,5 մլրդ դոլար հատկացնել Ուկրաինային առաջիկա չորս տարվա համար: Դա թույլ կտա երկրին խուսափել սնանկությունից. Ուկրաինան չի կարողանում վճարել ընթացիկ պարտքերը: Կառավարությունը հուսով է, որ ԱՄՀ-ին կհաջորդեն մյուս դոնորները, սակայն դա կախված կլինի իշխանությունների ակտիվությունից երկրի տնտեսության բավականին ցավոտ բարեփոխման ուղղությամբ, գրում է Գազետա.ռու-ն: Ինչպես ասվում է հոդվածում, այժմ Ուկրաինան կարող է հանգիստ շունչ քաշել, քանի որ մարտի 11-ին ԱՄՀ Խորհուրդը դրական վճիռ կայացրեց, որի համաձայն երկրին մոտ 17,5 մլրդ դոլար կհատկացվի ընդլայնված ֆինանսավորման նոր ծրագրի շրջանակում, որը նախատեսված է 4 տարվա համար: Փոխառության տրամադրման պայմանները չեն հրապարակվում: Հայտնի է միայն, որ ծրագրով նախատեսվում է բարձրացնել գազի սակագինը բնակչության համար, վերափոխել բանկային հատվածը, բարեփոխել պետձեռնարկությունների կառավարումը, իրավաբանական փոփոխություններ կատարել կոռուպցիայի դեմ պայքարում և ապահովել օրենքի գերակայության սկզբունքը: Սակայն, ինչպես գտնում է հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը, «նոր ընդլայնված քառամյա ծրագիրը թույլ կտա աջակցել տնտեսությանը և բարեփոխումներ անցկացնել, որոնք կայուն աճ կապահովեն միջնաժամկետ հեռանկարում և թույլ կտան բարձրացնել ուկրաինացիների կենսամակարդակը»,-մեջբերում է պարբերականը հիմնադրամի ղեկավարի խոսքը: Միևնույն ժամանակ ֆինանսների նախարար Նատալյա Յարեսկոյի դիմումով առաջին դրամաբաժնով երկիրը նախատեսում է ստանալ մոտ 5 մլրդ դոլար: Նշվում է, որ այն ակնկալվում է ստանալ մինչև մարտի վերջ, նույնքան սպասվում է մինչև տարեվերջ: Պարբերականը նշում է, որ ԱՄՀ-ից բացի, Ուկրաինան մտադիր է օգնություն հայցել նաև այլ ֆինանսական կառույցներից, որի շնորհիվ ընդհանուր աջակցությունը երկրի տնտեսությանը կարող է աճել երկու անգամ և կկազմի մոտ 40 մլրդ դոլար: Ավելի վաղ արդեն գրվել էր, որ ԱՄՀ տնօրենների խորհրդի նիստին ընդառաջ երկիրը կատարել է հիմնադրամի բոլոր պահանջները: Մինչև 2016-ի հունվարի 1-ը աշխատող թոշակառուներին տրվող վճարումները կրճատվել են 15 տոկոսով, գազի գինը բնակչության համար աճել է 3,3 անգամ, ջեռուցումը թանկացել է 71,8 տոկոսով, իսկ պարենային ապրանքների գները ավելացել են միջինը 30-40 տոկոսով: «Ուկրաինան կարողացավ լուծել իր առաջնահերթ խնդիրները. կրճատել «Նաֆտոգազի», կենսաթոշակային հիմնադրամի պակասուրդը», -պարզաբանում է Հեռանկարային հետազոտությունների միջազգային կենտրոնի տնտեսական հարցերի գծով ավագ վերլուծաբան Ալեքսանդր Ժոլուդը: Ուստի, ինչպես ասվում է հոդվածում, հիմնադրամի դրական որոշումն անսպասելի չէր վերլուծաբանենրի համար: Հնարավոր դրական որոշման մասին բազմիցս է ասել նաև երկրի ղեկավարությունը: «Մենք դրական որոշում ենք ակնկալում Ուկրաինայի համար ԱՄՀ-ից»,-ասել էր Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը կառավարության նիստում: Սակայն, ինչպես խոստովանել է Յացենյուկը, Ուկրաինայի քաղաքացիների եկամուտները հազիվ թե աճեն: ԱՄՀ միջոցներն անմիջապես չեն ուղղվի սոցվճարումների: Առաջին դրամաբաժնի մոտ 2,7 մլրդ դոլարը կուղղվի բյուջեի համալրմանը, իսկ մնացած փողը՝ Ազգային բանկ: Ինչպես ասել է վերլուծաբան Ալեքսանդր Ժոլուդը, մնացած միջոցները թույլ կան երկրին մարել արտաքին փոխառությունների մի մասը: Այս տարի Ուկրաինան վարկատուներին պետք է 11 մլրդ դոլար վճարի, իսկ մարտի դրությամբ երկրի ոսկու և արժույթի պաշարները կազմում են 5,6 մլրդ դոլար: ԱՄՀ դրական որոշումից հետո Ուկրաինան բանակցություններ կսկսի փոխառությունների մի մասի վերաձևակերպման շուրջ, ինչն, ըստ կառավարության գնահատականի, թույլ կտա կրճատել արտաքին փոխառություններով վճարումները 15 մլրդ դոլարով: 2020-ին փոխառությունների հարաբերակցությունը ՀՆԱ հանդեպ կկազմի 70 տոկոս, ինչը համապատասխանում է ԱՄՀ պահանջներին: Գրիվնան սկսեց թուլանալ փետրվարի վերջում, երբ նրա արժեքը հասավ մեկ դոլարի դիմաց 40 գրիվնայի: Սակայն մարտի 11-ի դրությամբ պաշտոնական փոխարժեքը մեկ դոլարի դիմաց կազմեց 21,55 գրիվնա: Դա կոշտ միջոցների արդյունքն էր: ԱՄՀ և Ուկրաինայի հարաբերությունների հետագա զարգացումը կախված կլինի բարեփոխումներից, որոնք խոստացել է իրականացնել կառավարությունը: Մարտական գործողությունների դադարեցումն ու կոռուպցիայի նվազումը արդյունք կտա միայն 2016-ին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |