Genealogy-ի «Մի ժխտիր»-ի պրեմիերան կայացավ․ Խմբի 6-րդ մասնակիցն Ինգա Արշակյանն է (վիդեո) 12 մարտի 2015 - 22:18 AMT PanARMENIAN.Net - Մարտի 12-ին Հանրայինի ուղիղ եթերում կայացավ «Եվրատեսիլ 2015»-ում Հայաստանը ներկայացնող Genealogy խմբի «Մի ժխտիր» (Don't Deny) երգի պրեմիերան։ Բացի այդ, հայտնի դարձավ, որ խմբի 6-րդ մասնակիցը Հայաստանի Ինգա Արշակյանն է։ Օրերս «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը մանրամասներ էր ներկայացրել «Եվրատեսիլ 2015»-ին Հայաստանի մասնակցության կոնցեպտի, Genealogy գաղափարի, Don’t deny երգի և տեսահոլովակի մասին։ Նա մասնավորապես նշել էր, որ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի այս տարվա նշանաբանը ոգեշնչեց ստեղծել Genealogy-ն: 6 մասնակցին իրար միավորում է 2 առանձնահատկություն՝ առաջինն այն է, որ նրանց երակներով հոսող արյունում հայի գեն է, դիմագիծն ու Հայաստան երկրի հարուստ պատմություն: Եվ երկրորդ՝ երաժշտությունը, որը նույնպես գենետիկորեն միավորում է: Հայաստանյան պատվիրակության ղեկավարը նշել էր՝ բազմաթիվ տաղանդավոր արտիստներ ունենք աշխարհով մեկ սփռված և ցանկացած հայ գիտի «Հայաստան-Սփյուռք-Արցախ» միասնության մասին: Գաղափարն իրականացնելիս և մասնակիցներին ընտրելիս հիմնական դժվարությունը հստակ ուղղություն, հստակ աշխարհագրություն ընտրելու անհրաժեշտությունն էր:Սկզբնական ցուցակում մոտ 30 թեկնածու կար, բայց, քանի որ «Եվրատեսիլ»-ում թույլատրելի են միայն 6-ը, Հանրային հեռուստաընկերությունն ընտրություն կատարեց՝ հաշվի առնելով կենդանի երգելու կարողությունները, ոճային և ձայնային տարբերություններն ու առանձնահատկությունները։ Եվրոպա աշխարհամասից Եսայի Ալթունյանն ընտրվել է Հայաստանում ունեցած որոշ հայտնիության արդյունքում. մասնակցել էր Հանրայինի երաժշտական նախագծերից մեկին, նկարահանել Երևանին նվիրված տեսահոլովակ: Ասիա աշխարհամասից Ստեֆանի Թոփալյանը բացահայտում էր՝ Հայաստանում ոչ ոք երբևէ չէր լսել նրա մասին: Բացահայտումներ եղան Հարավային Ամերիկայում, բայց, Թամար Կապրելյաը նույնպես ուներ որոշակի հայտնիություն հայ երկրպագուների շրջանում, որոնք նույնիսկ մի քանի տարի առաջ սոցիալական ցանցերում ակտիվ քննարկում էին «Եվրատեսիլ»-ում նրա թակնածության օգտին: Աֆրիկայում հայերը հիմնականում Եթովպիայում և Եգիպտոսում են: Վահե Թիլբյանն ընտրվել է, որովհետև կենդանի երգելու փորձ ունի, հիմնականում նվագախմբով է հանդես գալիս, ինչպես նաև մեծ հայրենասեր է և էնտուզիաստ: Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական թիմն ընտրել է կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանի և խոսքերի հեղինակ Իննա Մկրտչյանի համատեղ աշխատանքը. այն ամենից համահունչն էր 6 երգչի, «Եվրատեսիլ»-ի ֆորմատի և ցանկալի տրամադրության համար: Մասնակիցները կարճ ժամանակով այցելել են Հայաստան, ձայնագրել երգը, նկարահանվել տեսահոլովակում, որի ռեժիսորն է Արեն Բայադյանը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Կաթողիկոսը և Նուբար Աֆեյանը խոսել են ՀՀ–ում իրավիճակի, Արցախի ղեկավարների ազատման, Սփյուռքի մասին Նրանք անդրադարձել են նաև արցախահայության արդար իրավունքների պաշտպանության Գրիգորյան․ Երևանը չի խնդրել, որ ՌԴ սահմանապահները մնան Թուրքիայի և Իրանի հետ սահմանին «Ասել ենք, որ այդ կետերում ռուս սահմանապահները տեղակայված են ըստ պայմանագրի և նման հարց այս պահին չենք քննարկում»,–ասել է նա Ժնևում հանդիպել են ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակները Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ոսկեպարցի. Երբ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը մեջտեղից հանեն՝ կմտածենք, որ իրոք խաղաղության համար են սա անում «Աշխարհում կա՞ մի երկիր, որտեղ շահեկան դիրքերը հանձնում են թշնամուն, թե գուցե խաղաղություն լինի, գուցե ոչ»,–ասել է նա |