Արցախի Մարտարվեստների ասոցացիայի սանը՝ աշխարհի չեմպիոն14 մարտի 2015 - 10:51 AMT PanARMENIAN.Net - Թայլանդի մայրաքաղաք Բանգքոքում անցկացվող «Աշխարհի Մուայ Թայ» առաջնությանը ԼՂՀ Մարտարվեստների Ասոցացիայի սան, Ստեփանակերտի քաղաքապետարանին կից մանկապատանեական մարզադպրոցի (տնօրեն ՝ Էմիլս Հովհաննեսյան) Մուայ Թայ խմբի մարզիկ, Դավիթ Հայրապետյանը (մարզիչ՝ Գարեգին Աղաբալյան) դարձել է աշխարհի չեմպիոն, հայտնում է «Արցախպրես»-ը: ԼՂՀ մարտարվեստների ասոցացիայի փոխնախագահ Դանիել Մկրտչյանը նշել է, որ հինգ ամիսների ընթացքում այս հաղթանակը Գարեգին Աղաբալյանի սաների երկրորդ մեծ հաջողությունն Է։ «Դավիթ Հայրապետյանը հանդես է եկել նաև Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում անցկացված «Եվրոպայի կա-մեկ» առաջնությունում մինչև 68 կգ քաշային կարգում, որտեղ եզրափակիչ փուլում նոկաուտի է ենթարկել Բելոռուսի ներկայացուցչին և նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը»,-հավելեց՝ Դ. Մկրտչյանը։ ԼՂՀ մարտարվեստների ասոցացիայի հավաքականը՝ գլխավորությամբ ասոցիացիայի փոխնախագահ, ասոցիացիայի գլխավոր մարզիչ՝ Գարեգին Աղաբալյանի, «Հայաստանի Պրոֆեսիոնալ Մուայ Թայ» (Թայլանդական Բռնցքամարտ) ֆեդերացիայի կազմում (գլխավորությամբ ֆեդերացիայի նախագահ՝ Արամ Աբրհամյանի) ընթացիկ տարվա մարտի 7-18 մասնակցում են Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում կայացող «Աշխարհի Մուայ Թայ» առաջնությանը, մարզիկներ՝ Դավիթ Հայրապետյան (Արցախ), Արմեն Գրիգորյան (ՀՀ)։ Մուայ Թայը (Muay Thai) թաիլանդական մարտարվես է, որը համարվում է Թաիլանդի ազգային սպորտաձևը: Muay տերմինը թարգմանաբար նշանակում է «ազատների կամ ազատ մենամարտ»: Իր հայրենիքում այս մարտարվեստը տարածված էր դեռևս 16-րդ դարում, սակայն համաշխարհային ճանաչում ստացավ միայն 20-րդ դարի երկրորդ կեսերին, երբ թաիլանդացի մարզիկները մի շարք տպավորիչ հաղթանակներ տարան այլ մարտարվեստների ներկայացուցիչների նկատմամբ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |