Սփյուռքի երիտասարդությունը կկարողանա էական ներդրում ունենալ ԼՂՀ զարգացման գործում31 հուլիսի 2006 - 15:21 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը հանդիպել է Ամերիկայի Հայկական համագումարի (ԱՀՀ) Ամառային ուսանողական ծրագրի պատվիրակության հետ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել ԱՀՀ-ում, ամերիկահայ ուսանողները Լեռնային Ղարաբաղ են ժամանել ճանաչողական այցով: Զրույցի ընթացքում Ա.Ղուկասյանը գոհունակություն է հայտնել այն հանգամանքով, որ սփյուռքի երիտասարդության շրջանում աճում է հետաքրքրությունը Ղարաբաղի հանդեպ: Հանդիպման ընթացքում շոշափվել են ղարաբաղյան հակամարտության հնարավոր կարգավորման, այդ գործում եւ ԼՂՀ տնտեսական զարգացմանն ուղղված հարցում սփյուռքի դերակատարությանը, ազատագրված տարածքների ականազերծմանը մասնակցելու հնարավորության մասին հարցեր: ԼՂՀ նախագահը հավանություն է տվել ԱՀՀ ծրագրերում Արցախի ընդգրկման նախաձեռնությանը: Նա նաեւ ընդգծել է, որ նման քայլերի շնորհիվ սփյուռքահայերի նոր սերունդը կկարողանա իր ներդրումն ունենալ ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |