ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ. Թուրքիայի հայտարարությունները գնալով հուսահատ ու անիմաստ են դառնում14 մարտի 2015 - 12:37 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Twitter սոցկայքի իր էջում անդրադարձել է Թուրքիայից հնչող հայտարարություններին: Տիգրան Բալայանը, մասնավորապես, գրել է. «Որքան մոտենում է ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, այնքան Թուրքիայից հնչող հայտարարություններն ավելի հուսահատ ու անիմաստ են դառնում»: Նախօրեին Չավուշօղլուն դարձյալ մեղադրել է Հայաստանին՝ «Թուրքիայի պարզած բարեկամության ձեռքը չընդունելու համար»: «Մենք բարեկամություն հաստատելու համար ձեռք ենք մեկնում, սակայն տգեղ ձևով մերժում են այն: Հարավային Կովկասում բոլոր խնդիրների կենտրոնում Հայաստանն է: Բոլոր հարևանների հետ խնդիրներ ունեցող երկիրը պետք է կանգ առնի և հետ նայի»,-ասել է Չավուշօղլուն, հայտնում է Tert.am-ը թուրքական A Haber կայքի վրա հղումով: Նա նշել է, որ Թուրքիայի հայերը, այլ համայնքների ներկայացուցիչների նման, եկեղեցիներ են հետ ստացել, սակայն Հայաստանը «շարունակում է պոպուլիստական մոտեցում ցուցաբերել»: Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ Հայաստանի ջանքերին ի պատասխան՝ Թուրքիան մշակութային, քաղաքական ու դիվանագիտական հարթակներում նախազգուշական քայլեր է ձեռնարկում: «Ապրիլի 24-ին Չանաքքալեի մարտերին նվիրված միջոցառումների ընթացքում ողջ աշխարհին բարեկամության ու խաղաղության մեսիջ ենք հղելու»,- ասել է Չավուշօղլուն: Անդրադառնալով Ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ամենամյա ուղերձի հրապարակմանը՝ Չավուշօղլուն նշել է, որ հավանաբար Օբաման նախկինի նման արտահայտություններ է օգտագործելու և որ դրանից դուրս ասված խոսքերը թուրք-ամերիկյան հարաբերություններին լուրջ վնաս կարող են հասցնել: Հոնւվարին Չավուշօղլուն Թուրքմենստան կատարծ այցի ժամանակ հայտարարել էր, թե Հայաստանն ու հայկական լոբբին 2015թ. երրորդ երկրներում ավելացրել են իրենց ջանքերը և լավ չեն ընդունում Թուրքիայի՝ մինչ այժմ արած առաջարկները։ Նա ասել է նաև, որ Հայաստանը փորձում է քաղաքական ճանապարհներով արդյունքի հասնել: Նախարարը դարձյալ հիշեցրել է Թուրքիայի առաջարկը՝ համատեղ հանձնաժողով ստեղծելու և գիտնականներին այդ հարցն ուսումնասիրելու հնարավորություն տալու վերաբերյալ: «Մենք ասացինք, որ կընդունենք արդյունքը՝ ինչ էլ որ լինի: Անցյալ տարի մեր նախագահը մի հայտարարություն արեց: Բարի նպատակներով մեր արած քայլերը ողջ աշխարհը տեսավ: Մենք այս հարցին մարդկային տեսանկյունից ենք նայում, և նման ողբերգության քաղաքականացմանը դեմ ենք»,-ասել է Չավուշօղլուն, նշելով, որ իրենք էլ ստիպված են լինում «կանխարգելիչ քայլեր» անել: Ավելի վաղ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան թույլ չի տա Հայաստանին 1915-ի իրադարձությունները քարոզել որպես ցեղասպանություն: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը |