ՏԻՄ ընտրություններ՝ առանց ընդդիմադիր և կին թեկնածուների. Լռության օր է![]() 14 մարտի 2015 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Վաղը՝ մարտի 15-ին, ՀՀ-ում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են. այսօր լռություն օր է: Թեկնածուներից որևէ մեկն իրավունք չունի քարոզչություն իրականացել: Համայնքապետ ու ավագանի են ընտրելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի թվով 33 համայնքներում: Նշված համայնքներից 25-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 6 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ, իսկ երկու համայնքներում էլ` միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու էր գրանցվել 59 քաղաքացի, որոնցից 21-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Ընտրություններին ավագանու անդամի թեկնածու գրանցված 68 քաղաքացիներից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել 4-ը, գրում է Panorama.am-ը: Արդյունքում` հերթական ընտրություններին բոլոր համայնքներում միասին կմասնակցեն համայնքի ղեկավարի 38 և ավագանու անդամի 64 թեկնածու: 2015-ի մարտի 15-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 7 տեղական հասարակական կազմակերպության ընդհանուր թվով 111 դիտորդ: Համայնքապետի թեկնածուների թվում կանայք չկան, չկան նաև ընդդիմադիր ուժերի կողմից առաջադրված թեկնածուներ: Համայքապետի պաշտոնի համար պայքարողները մեծամասամբ գործող գյուղապետերն են, որոնց մեծ մասը Հանրապետական են, մյուսները՝ անկուսակցական: Հղումներ թեմայով. Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |